Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Իսպանացի սենատոր Գորկա Էլեխաբարիետա Դիասն իր թվիթերյան էջում գրում է. «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան և վերսկսի բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»: https://twitter.com/g_elejabarrieta/status/1310514550643585024?s=20

 

 

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն իր թվիթերյան էջում կիսվել է Արցախի ԱԳՆ գրառմամբ, որին կից գրել է.«Իմ աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Արցախի ժողովրդին: Ադրբեջանն այսօր, խախտելով հրադադարը, Արցախում սանձազերծել է նոր ագրեսիա: Միջազգային հանրությունը պետք է գործի և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ հրադադարն ու երկխոսությունն ամրապնդելու համար»:

 Իսպանացի սենատոր Կարլես Մուլետ Գարսիան այսօր գրավոր հարցում է ուղարկել Իսպանիայի Սենատին, որում ներկայացրել է ադրբեջանական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ: Իսպանացի սենատորը կառավարությանը հարց է ուղղել ադրբեջանական ագրեսիան միջազգայնորեն դատապարտելու, Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը հասնելու համար ձեռնարկվող քայլերի մասին: