- Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 07:10-ի սահմաններում, ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ` թիրախավորելով քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: https://bit.ly/30d2zET
- Հակառակորդը կրել է մեծաթիվ կորուստներ։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են: Տեսանյութը այստեղ՝ https://bit.ly/2G3xwo7
- ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Արցախի Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: https://bit.ly/3j8w7em
- ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։ Նախարարությունը հորդորում է դրսևորել զգոնություն և կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին։ https://bit.ly/3j8w7em
- Կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում հայտարարել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ Վերջին ժամերին հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմել անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։ https://bit.ly/3kU94EG
- ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
- Արցախում Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: https://bit.ly/337L2jg
- ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայտարարության մեջ ասված է, որ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: https://bit.ly/3mUzffX
- ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, իր գործընկերների, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալանիի հետ: Արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են արտակարգ ռեժիմով: https://bit.ly/335HiyB
- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերը պատրաստ են ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը: https://bit.ly/3j6n5yk
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է բջջային հեռախոսներին ադրբեջանական համարներից ապատեղեկատվություն տարածման վտանգի մասին։ https://bit.ly/336ehmA
- Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև մտահոգիչ զարգացումների վերաբերյալ և դեէսկալացիայի կոչ արել: https://bit.ly/2Gb7sqQ
- Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է ամեն կերպ նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը և խաղաղության հաստատմանը: https://bit.ly/334pbt6
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը զինծառայողներին կոչ է արել շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը` արհամարհելով վտանգն ու թշնամուն, մարտնչելով անմնացորդ նվիրումով։ https://bit.ly/2GgFBFz
- Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարել է, որ խստագույնս դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ https://bit.ly/3j6QtVn
- «Մենք հայրենիքի ու հայոց բանակի կողքին ենք». Արամ Ա. Կաթողիկոսը կապ է հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և իր զորակցությունը հայտնել հայոց բանակին։ https://bit.ly/2GilwP
- Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ոտքի կանգնել և օգնել դադարեցնել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները։ https://bit.ly/30clAHH
-
Արցախա-ադրբեջանական շփման գծում մարտերը շարունակվում են։ Խոցվել է հակառակորդի 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ։ Ադրբեջանն օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի զինատեսակները՝ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն։
▪️Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր։ https://bit.ly/3kSG288
▪️«Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր անկախության, ազատության և արժանապատվության դեմ». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին։ https://bit.ly/30a8J8A
▪️Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է Ադրբեջանի կողմից 6 բնակավայր գրավելու մասին տեղեկատվությունը։
▪️ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով ստեղծել խուճապային տրամադրություններ: Կոչ է արվում հեռու մնալ նման կեղծիքներից և հետևել պաշտոնական լրահոսին։
▪️Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ։ https://bit.ly/30eBBfY
▪️«Այս անգամ ևս հաջողելու ենք։ Վստահ եմ». աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը թվիթերյան իր միկրոբլոգում աջակցության կոչ է հղել Արցախին։ https://bit.ly/3mUr03C
▪️ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Ստեփանակերտ արցախցիների կողքին լինելու համար։ Նա Արցախի նախագահի տիկնոջ հետ տեսակցել է վիրավորներին։ https://bit.ly/3kRyd2v
▪️Գարեգին Բ կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի կողմից շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված գործողությունները։ https://bit.ly/34iEkXh
▪️ՀՀ ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել։ https://bit.ly/2Hr4DCz
▪️ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ պատգամավորներն ինտենսիվ աշխատանք են տանում բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով սահմանային իրավիճակը։ https://bit.ly/3jlx7Mp
▪️ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության ճանաչման հարցը ինչպես միշտ, այսօր էլ օրակարգում կա։ https://bit.ly/337RDtX
▪️Հայաստանի և Արցախի 14 կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Հայոց բանակին, Հայաստանի և Արցախի Հանրապետություններին։ https://bit.ly/3i9gLVq
▪️Կենտրոնական Ասիայում և Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայն իր մտահոգությունն է հայտնել սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ https://bit.ly/30eLxX3
▪️Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի սրման վերաբերյալ և կոչ անելով վերադառնալ երկխոսության։ https://bit.ly/334sdh0
▪️«Ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիան պատերազմ է ողջ հայ ժողովրդի դեմ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով: https://bit.ly/3mW8Led
▪️ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ:
https://bit.ly/3383Sqp