«Մարդու իրավունքներ և լրագրություն». նոր ուսումնական ձեռնարկ ապագա լրագրողների համար
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Լույս է տեսել Արման Ղարիբյանի «Մարդու իրավունքներ և լրագրություն» ուսումնական ձեռնարկը: Այս մասին տեղեկացնում է journalist.am-ը։
Լրագրող, հասարակական գործիչ, իրավապաշտպան և «Իրավունքի ուժ» Հկ համահիմնադիր, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Արման Ղարիբյանը ներկայացրել է իր իսկ կողմից հեղինակած «Մարդու իրավունքներ և լրագրություն» ուսումնական ձեռնարկը:
Մարդու իրավունքներ և լրագրություն առարկան հեղինակի կողմից ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդվում է 2017 թվականից և իր տեսակի մեջ նախադեպը չունի: Երկու ոլորտներ, որոնք շաղկապված են և շատ արդիական 21-րդ դարում: Ըստ հեղինակի` ուսանողները մինչ օրս որևէ ձեռնարկից օգտվելու հնարավորություն չունեին:
«Մինչ այս`լսարանը լիարժեք գիտելիք ստանում էր, բայց ձեռնարկը շատ հարցերում է օգնում. ուսանողներին արդյունավետ կլինի հատկապես քննությունների ժամանակ», նշեց Արման Ղարիբյանը:
Հեղինակը նաև հավելեց. «Երբ ձեռնարկը չկար, փորձում էի որոշակի տեղեկատվություն թարգմանել հայերենի և ներկայացնել դասերի ժամանակ։ Ներկայացնում էի նաեւ պրեզենտացիաներ թեմայի վերաբերյալ, բայց ամբողջական չէր ստացվում, որովհետև մեկ այլ բան է պատրաստել համապարփակ ձեռնարկ, մեկ այլ բան՝ ուղղակի ներկայացնել»:
Հասանելի է նաև ձեռնարկի անգլերեն էլեկտրոնային տարբերակը, բայց ոչ ամբողջությամբ:
Հեղինակը պարզաբանում է, որ անգլալեզու ձեռնարկում զետեղել են այն ամենը, ինչը կարևոր կլինի նաև միջազգային ծրագրի շրջանակներում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող ուսանողների համար:
Նշենք նաև, որ Արման Ղարիբյանի հեղինակած «Մարդու իրավունքներ և լրագրություն» առարկան այն եզակի թեմատիկան է, որի համար ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ դիմել են օտարազգի ուսանողները:
orer.eu