Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Աշխատանքային այցով սեպտեմբերի 25-ին Լոռու մարզում գտնվող Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մասնակցեցին «My Forest Armenia» հասարակական կազմակերպության կողմից հիմնված տնկարանային տնտեսության բացման արարողությանը։


Մոտ 3,5 հա տարածք զբաղեցնող Գուգարք տնկարանն ամենամեծն է կազմակերպության հիմնած տնկարանների շարքում:
Շնորհավորելով ներկաներին նոր մեկնարկի կապակցությամբ՝ նախարարը փաստեց, որ ապագա անտառները ծնվելու են հենց այստեղ։


Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, նույնպես շնորհավորելով տնկարանային տնտեսության բացման առիթով, նշեց, որ երբ ընդամենը մեկ տարի առաջ հիմնադիր տնօրեն Անդրէ Գումուշճեանը ներկայացնում էր տնկարան ունենալու գաղափարը, դժվար էր պատկերացնել, որ այսքան կարճ ժամկետներում հնարավոր է նման արդյունք ունենալ:


-Ցանկացած հարցում պատրաստ եմ կանգնել ձեր կողքին,-նշեց մարզի ղեկավարը:
Այս պահին տնկարանային տնտեսությունում արդեն առկա են 250.000 սերմնաբուսակներ, որոնք մոտ ապագայում տնկվելու են Վանաձորի անտառտնտեսության տարածքում։
Սերմնաբուսակների կեսն արդեն պիտանի են տնկման համար։


Նախատեսվում է անտառտնտեսության տարեկան հզորությունը հասցնել մինչև 400.000 տնկիի։
Տնկիների հիմնական մասը տեղածին են, որոնք ներկայացնում են Հայաստանի անտառկազմող և անտառգոյացնող տեսակներ, այդ թվում՝ խոշորառեջ կաղնի, թխկի սրատերև, թղկի բարձր լեռնային (վտանգված), սոճենի սովորական, կեռիկավոր (վտանգված) և այլն։


Կազմակերպությունն արդեն հասցրել է նշանակալի գործ անել Հայաստանի անտառների պահպանության ու անտառապատման ոլորտում։

Աննա Գասպարյան