Բոկաչչոյի Դեկամերոնը բեմադրվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Վարկածի և բեմադրության հեղինակն է՝ Լիլի Էլբակյանը, նկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը, զգեստների նկարիչը՝ Մերի Սարգսյանն,երաժշտության և երգերի հեղինակ՝ Մարիամ Շահինյանը:
Դերերում հանդես են եկել մայր թատրոնի սիրված դերասանուհիներ՝ Մարիամ Դավթյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Արաքսյա Մելիքյանը, Լիլի Էլբակյանը, Մարիամ Շահինյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Սաթենիկ Գասպարյանը, Լիլի Էլբակյանը, Գայանե Մողրովյանը։
Նշենք այն հանգամանքն, որ ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը իր 99-րդ թատերաշրջանը բացում է նոր պայմաններով։Մայր թատրոնը թատերասերների դատին հանձնում է յուրատիպ, ժամանակակից լուծումներով բացօթյա նոր ներկայացում։
Եվ այս առիթով սեպտեմբերի 23-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝նվիրված նոր ներկայացման պրեմիերային։
Ասուլիսին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի Սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ներկայացման բեմադրիչ Լիլի Էլբակյանը:
Իտալացի պոետ, գրող Ջովաննի Բոկաչոյի «Դեկամերոն»-ի մասին գրեթե բոլորն են լսել, եթե անգամ չեն կարդացել, իսկ դերասանուհի և բեմադրիչ Լիլի Էլբակյանը որոշել է նորովի ներկայացնել այն ու բեմադրել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բացօթյա բեմում։
Բացելով մամլո ասուլիսը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ասաց. »Ուրախ եմ բոլորիդ ողջունելու այս հրաշալի առիթով: Եվ շնորհակալ եմ, որ արձագանքել եք մեր հրավերին: Մենք սկսել ենք շատ փայլուն ու բացառիկ տարի մեծ ներհոսքով դեպի թատրոն:Սակայն հայտնի պատճառներով ստիպված եղանք դա կասեցնել: Եվ այն ինչ հաջողվեց մեզ անել դա այն էր, որ մենք կարողացանք շատ արագ ժամանակահատվածում բոլոր այն ծրագրերն, որ նախատեսել էինք 2020 թվականի համար,փոխադրել ու շատ ակտիվ լինել առցանց տիրույթում: Փոխեցինք մեր հիմնական կրթական ծրագիրը՝դասարան+դասականը,որն արդեն իրականացրել է մարզայինը ու անդրադառնալու է Հայաստանում ու Արցախում գործող բոլոր պետական թատրոններին: Շուտով աշնանը լինելու է նոր եթերաշրջանը:Ինչպես նաև շատ կարևոր համագործակցություն նախաձեռնեցինք Հայաստանում գործող 14 թանգարանների հետ, և դրան զուգահեռ նաև մեր մայր թատրոնի հիմնադիրների գրական ժառանգությունը մեր դերասաններն ընթերցեցին: Նկարահանվել է շուրջ 80 հաղորդում այս համատեքստում և մինչև տարեվերջ յուրաքանչյուր երկուշաբթիից-ուրբաթ, մեր դերասաններն ընթերցում են թատրոնի հիմնադիրների գրական ժառանգությունը և թե այն մարդկանց ու թանգարանների, որոնց հետ մենք համագործակցում ենք: Պարետատնից թույլտվություն ստանալուց անմիջապես հետո, մենք նախաձեռնեցինք բացօդյա ներկայացում: Եվ հրավիրեցինք Լիլի Էլբակյանին, ով արդեն շատ հաջող փորձ ունի մայր թատրոնի հետ համագործակցության, ես նկատի ունեմ Սառցե սիրտը, որը իսկապես ռեկորդ սահմանեց ու փոխեց մանկական ներկայացման պատկերացումը մեր իրականության մեջ: Ես շնորհակալ եմ, որ Լիլին ունեցավ այդ քաջությունը և համաձայնեց ու ընդունեց իմ հրավերը և այսօր մենք ադապտացրել ու բերել ենք բաց տարածք ինչ-որ մի ներկայացում,ոչ թե փոքրիկ 1-2 հոգանոց բան ենք արել, այլ հիմնական մեծ ներկայացում ենք արել: Փոխել ենք մայր թատրոնի բակի փոքրիկ մթնոլորտը: 0-ից ստեղծել ենք ամեն ինչ, ու հանդիսատեսին շատ հետաքրքիր պահեր են սպասվում Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին, դերասանուհիներին ու 8 հերոսուհիներին, ովքեր հուլիս-օգոստոս ամսից իսկապես ծանր աշխատանք տարան և նրանք կազմակերպչական ու մեր ադմինիստրատիվ ստեղծագործական մասով արեցին ամեն ինչ,հանդիսատեսին հետաքրքիր ու նորովի ներկայացումով ներկայանալու համար»:
Իր խոսքում Հայաստանի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի Սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձ կատարեց թատրոնի կարգավիճակի ու վերանորոգման վերաբերյալ,իսկ վերջում նշեց.Շնորհավորում եմ ապագա պրեմիերայի կապակցությամբ ու լիահույս եմ, որ 100 ամյակը նշելու ենք հիմնովին վերանորոգված թատրոնում ու նորանոր ներկայացումների դիտումով:
Թատրոնի գեղարվեստկան ղեկավար Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը նշեց. »Թատրոնը կարևոր է, քանի որ այն այս աշխարհի փոքր մոդելն է համարվում: Համավարակի պատճառով թատրոնը շատ տուժվեց: Թատրոնը սկսեց որոնել նոր արտահայտչամիջոցներ հանդիսատեսի հետ շփվելու համար: Ինչ վերաբերվում է այս նոր ներկայացմանն, ապա ասեմ, որ սա մի նոր բրենդ է,որը իմ կարծիքով կլինի շարունակական,քանի որ թատրոնը սկսվել է հրապարակից ու կարծես նորից կվերադառնա այդտեղ: Եվ շատ լավ առիթ է,ինչու չէ բեմադրել հենց այսպիսի պայմաններում Էդիպ արքան ու հիմա որ ինձ ասեն բեմադրի ակադեմիականի բեմում, ես կմտածեմ այստեղ, թե ակադեմիականի բեմում: Ուրախությամբ ասեմ, որ մենք բացում ենք մեր նոր թատերաշրջանը, ու վստահ եմ, որ հանդիսատեսը առիթ կունենա թե այստեղ ու թե մեծ բեմում ներկայացումներ դիտելու ու սկսվելու է թատերական կյանքը»:
Ամփոփելով մամլո ասուլիսը Լիլի Էլբակյանը նշեց. »Ես շատ շնորհակալ եմ պարոն Մկրտչյանին իմ հրավերի համար և ես էլ եմ ուզում անձնակազմին երախտիքի խոսքեր ուղղել, որովհետև շատ մեծ ու քրտնաջան աշխատանք է կատարվել: Նաև ուզում եմ մի փոքր խոսել ինչու Բոկաչչո, ինչու Դեկամերոն, ինչու այսօր բեմադրել դրսում: Որովհետև գործում կարմիր գծով խոսվում է ժանտախտի մասին և սրա թեման անընդհատ է ու շատ նման է մեր օրերին,պանդեմիային և աղջիկների հոգեվիճակը ու ընդհանուր ներկայացման թեման առնչվում է դրա հետ: Դրա համար որոշեցի անել այս գործը: Երբ պարոն Մկրտչյանն ասեց, ինչ բեմադրել ես անմիջապես Դեկամերոն, ժանտախտ ու այս միտքն եկավ և ծնվեց այս ներկայացումը: Սա դժվար է կայացել, քանի որ բոլոր աղջիկները սևացել ու արևայրուք են ընդունել,որովհետև արև էր, շոգ էր, քամի էր դրսում և շատ բարդ էր բեմադրական առումով ու կարծում եմ այն ինչ որ դուք կտեսնեք, որ մեծ աշխատանքի արդյունք է և շատ նոր սկսած լույսերից մինչև վերջ: Մենք գտնվում ենք մեզ համար շատ անսովոր վիճակում: Եթե թատրոնի բեմը բերում է մթնոլորտ,ապա դրսի բեմը խանգարում է այդ մթնոլորտին,բայց փորձել ենք որպեսզի թատերական մթնոլորտը փոխանցել հանդիսատեսին: Եվ կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ինչ-որ չափով ստացվել է:Սա նոր ներկայացում է, այստեղ խաղում են պրոֆեսիոնալ դերասաններ այն լուծումը որը կար սա շատ սազում է դրսին, որ խաղը խաղի մեջ, թատրոնը թատրոնի մեջ և չկա թատրոն,մենք բերել ենք թատրոն, մենք նորից խաղում ենք Դեկամերոն: Նույն պիեսի ու հիմքի վրա լրիվ նոր ներկայացում է կան ինչ որ բաներ որ պահպանվել են, բայց նորովի է ներկայացված: Նոր դերասանական կազմով, նոր երգեր է գրել Մարիամ Շահինյանը ներկայացման համար: Այսպիսով մոտեցումը նույնն, բայց բանալին լրիվ ուրիշ է: Ներկայացումն ասոցիատիվ է, ես ժանտախտը նմանացրել եմ մեր պանդեմիային: Բոլոր ներկայացումները բերում են մի պատկեր ու հանդիսատեսը չգիտի թե ինչ կլինի իր հետ: Բեմադրել ենք տխուր կոմեդիա,որտեղ կա սեր, ժանտախտ ու խրախճանք»:
Սեպտեմբերի 25-ին կկայանա ներկայացման պրեմիերան և հանդիսատեսը կտեսնի նոր շնչով ու մատուցմաբ հետաքրքիր բեմականացում։
Այս առիթով զրուցեցինք, ներկայացման բեմադրիչ Լիլի Էլբակյանի ու սիրված դերասանուհիներ Ծովինար Մարտիրոսյանի ու Արաքսյա Մելիքյանի հետ:
-Ինչպե՞ս ստեղծվեց ներկայացումը։
Լիլի Էլբակյան «Սա նոր ներկայացում է, որը բեմադրելու հրավերը ես ստացել եմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանից։ Նա ասաց, որ կցանկանար թատրոնում բացօթյա ներկայացում բեմադրվեր ու այդպես սկսեցինք մտածել, թե ինչ կարող ենք բեմադրել։ Քանի որ ուսանողներիս հետ ժամանակին որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել էինք «Դեկամերոն»-ը, մտածեցի, որ այն ֆորմատով, որով ես էի այն բեմադրել, դրսում կարող է շատ հետաքրքիր դիտվել։ Այդպես որոշեցի հենց «Դեկամերոն»-ը բեմադրել, բայց նորովի ու լրիվ այլ դերասանական կազմով, լիովին այլ լուծումներով։ Շատ արագ ենք բեմադրել, մոտ ամիս ու կես ժամկետում, բայց կարծում եմ այդ արագության մեջ որակը չի կորել, քանի որ ինտենսիվ կերպով ենք աշխատել ներկայացման վրա:»:
-Մի քանի խոսքով խնդրում եմ պատմեք ձեր կերպարի մասին։
Ծովինար Մարտիրոսյան. <<Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Լիլի Էլբակյանին, որ հնարավորություն տվեց ընդգրկվել այս ներկայացման մեջ. Ես մեծ սիրով եմ խաղում այստեղ՝մեծ ոգևորությամբ սպասելով պրեմիերային (առաջնախաղին): Գաղտնիքներ շատ չեմ բացի, միայն կարող եմ ասել, որ իմ կարծիքով հրաշալի ներկայացում է ստացվել: Ներկայացման մեջ մարմնավորում (խաղում) եմ Մետտայի կերպարը >>: Կերպար ստեղծելիս քեզանից որոշ մասնիկներ (էլեմենտներ) ներդնում ես այդտեղ,բայց իհարկե այս տեսակ կերպար ես չեմ ունեցել: Սա շատ պոզիտիվ, լավատես աղջիկ է: Այսպիսով՝ես շատ ուրախ եմ, որ պետք է ներկայացնեմ Մետտայի կերպարը:
Արաքսյա Մելիքյան. ,,Իմ կերպարը' Նեոֆիլան ,եւ առհասարակ բոլոր կերպարները ստեղծվել են,մեզնից ելնելով,,, այսինքն շատ սյուր 'ծուռ բաներ չեն արվել,,,ամեն ինչ մեր օրգանիկայից է ելել,որը յուրովի հմայք է տալիս բեմադրությանը:
-Մի քանի խոսքով խնդրում եմ խոսեք ներկայացման աշխատանքային ընթացքի ու կերպարներ ստեղծելու մասին։
-Լիլի Էլբակյան «Ներկայացման մեջ զբաղված են ութ դերասանուհիներ, այդ թվում և ես։ Սկզբում որոշել էի կիթառ նվագել, բայց հետո ինքս էլ ներգրավվեցի ներկայացման մեջ։ Բեմադրությունն այնքանով է հետաքրքիր, որ այն անսամբլային է, չկան գլխավոր ու երկրորդական դերեր՝ բոլորն էլ գլխավոր դերում են։ Կարծում եմ, որ ներկայացումը կսիրվի հանդիսատեսի կողմից»:
Ծովինար Մարտիրոսյան. Ասեմ, որ ես և Լիլի Էլբակյանն, ինչպես նաև մեր մյուս բոլոր աղջիկներն, ովքեր ներգրավված են եղել ներկայացման մեջ, այսինքն 8 հոգով միահամուռ ու շատ ոգևորությամբ ենք աշխատել կերպարների կատարման վրա: Այստեղ աշխատել ենք շատ հաճելի մթնոլորտում: Ամեն փորձը մեզ համար ինչ-որ մի ստեղծագործական լավ ընթացք էր տալիս: Իսկ ինչ վերաբերվում է կերպարների ստեղծման մասին, ապա ասեմ, որ դրանք ստեղծվում էին խոսելու, քննարկելու միջոցով:
Արաքսյա Մելիքյան.Փորձել ենք շատ չշեղվելով բուն նյութից ընդգծել աղջիկների ներքին խմորումներն ու դրաման:Կերպարներում կան խտացված տեսակներ,եւ պոռթկումներով եւ քաղցրությամբ ու մեղմությամբ եւ երազով ու հնարավոր իրատեսությամբ: Յուրաքանչյուր ոք այս ներկայացման մեջ կգտնի իրեն,,,վստահ եմ!!! Անգամ տղամարդիկ:
-Ինչպես կմեկնաբանեք ներկայացումը։
Լիլի Էլբակյան.«Շատ արդիական թեմա է, քանի որ ներկայացման մեջ խոսվում է ժանտախտի մասին, որից մարդիկ մահանում են։ Ներկայացումը չենք կարող միանգամայն տխուր որակել, այն տրագիկոմեդիա է, որում կա լաց, ծիծաղ, խրախճանք և սեր։ Ներկայացման մեջ ութ աղջիկ փախչելով ժանտախտից գտնում են Ֆլորենցիային կից մի ամառանոց, իսկ ավարտը ողգբերգական է։ Քանի որ հիմա այս համավարակը շատ ակտուալ է, ես փորձել եմ հնարավորինս ամեն ինչ մոտեցնել մեր օրերին ու փոխանցել այն զգացողությունները, որոնք այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է գտնել իր մեջ։ Այդ վախը, տարակուսանքը, ապրելու ցանկությունը և ինչու ոչ՝ «Խրախճանք ժանտախտի ժամանակ» թեման կարմիր գծով անցնում են «Դեկամերոն» ներկայացման մեջ»
Ծովինար Մարտիրոսյան.Ես չեմ մեկնաբանի ներկայացումը, բայց գիտեմ, որ այն շատ լավ է ստացվել,իր գեղեցիկ, խարիզմատիկ կերպարներով: Ցանկանում եմ, որպեսզի այն բոլորը դիտեն, քանի որ այն շատ մեծ ասելիք ունի ու արդիական է: Այստեղ շատ կարևոր գծեր, խոսքեր, դրվագներ կան: Ինչպես նաև այն լավ ռեժիսորական լուծումներով ստեղծված գեղեցիկ բեմադրություն է: Շատ բան այլևս չեմ խոսի,այլ կսպասեմ հանդիսատեսի մեկնաբանությանն ու գնահատականին:
-Կնշեք Ձեր ու Ձեր դերի բնավորության նմանություններն ու առանձնահատկությունները։
Արաքսյա Մելիքյան.Իմ աղջիկը'Նեոֆիլան մի փոքր ավելի ագրեսիվ է,բռնկուն ,բայց ուղղամիտ ու ճշտախոս,ունի իր մարդկային արատները ( չլուսաբանեմ ,,,կնայեք!!!) Նման եմ թերեւս միայն բռնկուն ու անհամբեր լինելով:
-Խոսք ուղղված ձեր խաղընկերներին ու գործընկերներին։
Ծովինար Մարտիրոսյան.Ես շատ եմ սիրում իմ բոլոր խաղընկերներին ու գործընկերներին: Մեզ սպասվում է շատ մեծ առաջնախաղ (պրեմիերա)՝<<Դեկամերոն>>-ը: Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այդ ներկայացման մեջ, քանի որ մթնոլորտն ու աուրան շատ հրաշալի են եղել: Մենք բոլորս ընկերներ ենք՝ միմյանց շատ սիրելով ու հարգելով: Ներկայացման բեմադրության աշխատանքների ընթացքում միասին շատ հաճելի պահեր ենք ունեցել: Այսպիսով՝ես ցանկանում եմ իմ բոլոր գործընկերներին,խաղընկերներին ու ընկերներին մեծ հաջողություններ:
Արաքսյա Մելիքյան. Խոսքս աղջիկներին!!! Սիրում եմ ձեզ,,,,2 ամիս շարունակ իրար "տաշեցինք"_"մաշեցինք"_ստեղծեցինք մի ամբողջական սիմֆոնիա ինքներս մեզնից !!! Ոչինչ պատահական չի լինում աղջիկներ!!! Ուրախ եմ ,որ կյանքիս այս շրջանը հենց ձեզ հետ անցկացրի։
Լուսանկարները Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանի և Սիրարփի Կարապետյանի
Գարիկ Ավետիսյան