Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին Պրահայի շաբաթօրյա դպրոցում հանդիսավորապես բացվեց նոր ուսումնական  տարեշրջանը։ Հայ մանուկներին ողջունեցին դպրոցի տնօրեն  Գոհար Մելիքյանը, Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, դպրոցի համահիմնադիր եւ նախկին ղեկավար, ուսուցչական կազմի անդամ Արմեն Քոլոյանը։ 

Բանախոսները շնորհավորեցին նոր ուսումնական տարվա կապակցությամբ եւ մաղթեցին արդյունավետ ուսումնառություն։ 

Իհարկե , համավարակի պատճառով դասերի ընթացքում երեխաները կկրեն դիմակներ, իսկ եթե Պրահայում ընդհանուր վիճակը վատթարանա,  կանցնեն առցանց ուսուցման։ 

Այժմ դպրոց է հաճախում մոտ 20 աշակերտ։ Նրանք, ովքեր ցանկություն ունեն իրենց երեխաներին ուղարկել դպրոց, կարող են կապ հաստատել  դպրոցի տնօրեն Գոհար Մելիքյանի հետ։ /Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։/

 

orer.eu