Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն անդրադարձել է Եգիպտոսում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շահան Գանտահարյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի արած հայտարարությունները Եգիպտոսում շատ հանգիստ տեղավորվում է տարածշրջանային հրատապ գործընթացների ընդհանուր պարունակում։ Նկատի է առնվել քաղաքական ընդհանուր ենթահողը, Կահիրե-Անկարա լարված հարաբերությունները, Արեւելյան Միջերկրականում երկու երկրների հակոտնյա դիրքորոշումները։
«Դիվանագիտական վրձինով նկարվել է Անկարայի ագրեսորության բոլոր ուղղությունները՝ Արեւելայն միջերկրածովից մինչեւ Հյուսիսային Աֆրիկա եւ Միջին Արեւելքից մինչեւ հարավային Կովկաս։ Ահա աշխահագրական այս վերջին տեղամասի նշումն է, որ Տավուշյան գործողություններին Անկարայի աշխուժ ներգրավվածուծյունն է ընդգծում աղերսելով թուրքական բազմաուղղություն ագրեսորությանը։ Առիթն ու պահը լիարժեք ծառայել են արծարծելու տավուշյան գործողություններին Անկարայի ներգրավվածության տարողությունը եւ ընդգծելու, որ ինչպես Միջին Արեւելքում, այնպես էլ Հարավային Կովկասում Թուրքիան շարունակում է սպառնալ խաղաղության ամրակայման գործընթացներին»,- ասաց Գանտահարյանը:
Հիշեցնենք, որ Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ ունեցավ Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ, ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամմադ ալ-Տայիբի հետ, Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հայաստանի արտեործնախարարին ընդունեց ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:
Կահիրեում անցկացված մամուլի ասուլիսում, Հայաստանի արտգործնախարարը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, մասնավորապես ասել է. ,,Այժմ ինչ վերաբերում է Թուրքիային: Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով: Իհրակե մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ»:
orer.eu