Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սեպտեմբերի 12-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝  ի հիշատակ հայ ժողովրդի բարեկամ,  չեխ լրագրող Դանա Մազալովայի։

Եկեղեցում արարողությանը ներկա էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը, Արմեն Մինասյանը, Հրանտ Մելիք Շահնազարյանը, Արման Սաղաթելյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, Արմինե Ադիբեկյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետներ Տիգրան Քոչարյանը, Կարեն Վրթանեսյանը և Ադրբեջանի՝  հակահայկական քարոզչության դեմ  պայքարում ներգրավված այլ մասնագետներ ու մարդիկ։

Հիշեցնենք, որ Մազալովան Խոջալուի իրադարձություններից անմիջապես հետո հարցազրույց էր արել  Ադրբեջանի առաջաին նախագահ Այազ Մութալիբովի հետ։ Հարցազրույցը պայթեցնում է ադրբեջանական քարոզչական փուչիկը Խոջալուի դեպքերի մասին։

Դանա Մազալովան «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի հրավերով ու ջանքերով Հայաստան ժամանեց 2010 թվականի մարտին, որի ընթացքում այցելեց Արցախ։

Մի քանի օր առաջ 66 տարեկան հասակում Դանա Մազալովան հրաժեշտ տվեց կյանքին։

 

 Աղբյուր՝ www.panorama.am