Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Թվիթեր»-ի իր էջում իր ցավակցությունն է հայտնել չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի մահվան առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը գրել է. «Ցավով տեղեկացա չեխ փաստաբան,  լրագրող Դանա Մազալովայի մահվան մասին, ով Արցախյան ազատամարտի տարիներին տեղում էր, հաղորդում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին, օբյեկտիվ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն տրամադրում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին տարբեր միջազգային հարթակներում: Դանա Մազալովան միշտ աչքի է ընկել պրոֆեսիոնալ լրագրողին բնորոշող հատկանիշներով ՝ սկզբունքային դիրքորոշմամբ և անկողմնակալությամբ»:

 Արցախի նախագահն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Մազալովայի ընտանիքին և ընկերներին՝ կիսելով նրանց վիշտը:

 

Դանա Մազալովայի մասին նաեւ այստեղ՝ http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/8095-dana-mazalova-2020.html

 

ՕՐԵՐ