Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սեպտեմբերի 3-ին Չեխիայում գրանցվել է Քովիդ 19-ով վարակվածների մինչեւ այժմ ամենամեծ թիվը՝ 680։ Այսպիսով այժմ Չեխիայում Քովիդով հիվանդ է 7200 քաղաքացի։ Մինչ օրս ընդհանուր հիվանդացածների թիվը անցել է 26 հազարը։ Մի քանի օր առաջ հայտարարվեց, որ գլխավոր հիգիենկը նույնպես հիվանդացել է եւ գտնվում է ինքնամեկուսցման մեջ։ Ինքնամեկուսացման են անցել նաեւ առողջապահության, աշխատանքի եւ արտաքին գործերի նախարարները, թեեւ նրանց մոտ կատարված թեստի արդյունքները եղել են բացասական։ Սակայն մասնագետները պնդում են, որ բոլոր հիվանդերը հիմնականում հանգիստ են անցկացնում հիվանդության ընթացքը, քիչ են հիվանդանոց տեղափոխվածները եւ նվազագույն է մահերի թիվը։ Այժմ հիվանդանոցներում են 172-ը, որից ծանր վիճակում են 40-ը։ 

Նման աճը պայմանավորված է սահմանների բացմամբ եւ զբոսաշրջիկների այցերով։ 

Առայժմ դիմակների կրումը պարտադիր է տրանսպորտում, բժշկական եւ պետական հիմնարկներում, բայց չի բացառվում , որ այդ ցանկը ընդլայնվի։ 

Այսօր կայացած մամուլի ասուլիսում Պրահայի հիգիենիկ կայանի տնօրեն Զդենկա Յագրովան հայտարարեց, որ որոշվել է սեպտեմբերի 9-ից դիմակներ կրել նաեւ խանութներում եւ առեւտրի տներում, ինչպես նաեւ դպրոցներում՝ դասարաններից դուրս բոլոր տարածքներում։ Արգելվում է նաեւ գիշերային բարերի եւ կազինոների շահագործումը գիշերվա 12-ից մինչեւ առավոտյան 6-ը։ 

Հարեւան Սլովակիայում վերջին մեկ օրում  գրանցվել է 137 հիվանդ, ինչը համարվում է ամենաբարձր ցուցանիշն այդ երկրում։ Գերմանիան հայտարարել է, որ Չեխիայի հետ սահմանային կետերում հնարավոր է պահանջեն բացասական թեստի մասին վկայագիր կամ 14 օրյա ինքնամեկուսացման պարտադրել սահմանը հատողներին։ Իսկ Իսպանիայից եւ Ռումինիայից Չեխիա վերադարձողները պետք է թեստ հանձնեն կամ ինքնամեկուսացման ենթարկվեն։ Նույնը կվերաբերի Կանարյան կղզիներին։ 

 

orer.eu