Մի քանի օր առաջ, օգոստոսի 22-ին սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը ՝ Բերդ պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, , որին հաջորդեց բանաստեղծուհի, հրապարակախոս Անուշ Նագգաշյանի հեղինակային «Երուսաղէմէն՝ Տաւուշ». ծանոթանանք Հայ Երուսաղեմին ծրագրի ցուցադրումը, որը պատրաստել է Ղևոնդ Վարդապետ Հովհաննիսյանը։
Իսկ օգոստոսի 24-ին մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երևանյան ծրագիրը՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում։ Ծրագրով նախատեսված բացօթյա կինոդիտումները կլինեն ամեն օր՝ ժամը 19:00-23:00, մինչև սեպտեմբերի 1-ը:
Օգոստոսի 27-ին Երևանի Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցու բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, Հայաստանի Պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը, Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, Գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։
Ներկայացվեց փառատոնի այս տարվա սպասված համերգները. օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգ, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70 ամյանկին նվիրված հոբելյանական համերգ, օգոստոսի 30-ին՝ Ջիվան Գասպարյան և ընկերներ:
Տեղեկացնենք, որ փառատոնին այս տարի ներկայացված 85 երկրների 3000-ից ավել հայտերից ընտրվել է 23 երկրի 63 ֆիլմ: Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: «Ֆրեսկոն» իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։
Կազմակերպիչների խոսքով՝ չնայած ֆիլմերի դիտումով հետաքրքրվածների քանակը շատ է, բայց համավարակով պայմանավորված տարածքում նախատեսվում է 40 հոգու համար նստարան։
«Հաշվի առնելով, որ պարետի նոր որոշմամբ մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները կարող են անցկացվել բացառապես բացօթյա տարածքներում՝ որոշեցինք այս տարի ևս անցկացնել փառատոնը։ Միջոցառումներից որոշները անցկացվում են օնլայն հարթակում, իսկ առաջիկա օրերին կլինեն բազմաթիվ ֆիլմերի բացօթյա դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր և առցանց հանդիպումներ», - նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։
Տավուշում ելույթ է ունեցել Անուշ Նագգաշյանը։ «Հայր Ղևոնդի հետ «Ծանոթանանք Հայ Երուսաղեմին» հաղորդաշարն ենք պատրաստում, որը Երուսաղեմի կյանքի մասին է, և ցանկանում էինք ընդգրկել նաև Հայ երիտասարդաց միության ամառային դպրոցը, որի ժամանակ տեղի ունեցավ տավուշյան դեպքերը։ Բոլորս մեր տներում նստած կարող ենք լսել, խոսել այդ ամենի մասին, բայց երբ դու մանկավարժ ես, ապա պետք է ապագա սերունդին փոխանցես գիտելիքներ, քանի որ, երբ նրանք մեծանան դժվար, թե մոռանան սովորածը։ Հայրեասիրությունը հենց փոքր տարիքից պետք թրծել երեխաների մեջ, և այս պատճառով որոշեցինք հաղորդում պատրաստել այս թեմայով, որպեսզի փոքրերի մեջ հայրենսիրությունն ավելի ամրացնենք։ Կարծում եմ, որ նրանք ոչ միայն ամառները պետք է գնան վայելեն հայրենիքը, այլ այնտեղ կատարվող ամեն մի իրադարձությունով ապրեն։ Եթե մենք ուզում ենք հայ մնալ, ապա մեզ պետք է հետաքրքիր լինի այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում,իսկ Տավուշի վրա հարձակումը, ԼՂ-ի վրա հարձակումը և մեր զոհերը, որ եղան մեծ ցավ է բոլորիս համար։ Որոշեցինք այս հաղորդումը նվիրել հայ զինվորներին, որ նրանք իմանան, որ Հայաստանից դուրս հայերը, և ոչ միայն իրենց բարեկամներն ու ընկերները, այլ բոլորն իրենց աղոթքների մեջ հիշում են իրենց», - ասաց Անուշ Նագգաշյանը և հավելեց, որ իր համար շատ հուզիչ է, որ «Ֆրեսկոյի» շրջանակներում առաջինը հենց Տավուշում ցուցադրվեց հաղորդաշարը։
Անուշ Նագգաշյանի խոսքով՝ Երուսաղեմը չնայած, որ հարուստ գաղութ է՝ կա հայկական դպրոց, եկեղեղի,գրադարաններ,բայց մի տեսակ մեկուսացած է այն առումով, որ այստեղ մնացած քիչ հայերը ամեն բանի ներկա են գտնվում, բայց այստեղ արվեստագետը առիթ չունի բացվելու և ավելի ճանաչվելու։
«Բարեբախտաբար հայրենիքը մեզ տալիս է ճանաչվելու հնարավորություն, և մտածեցինք այս հաղորդման մեջ մեր հայ արվեստագետները ևս իրենց մասնակցությունն ունենան։ Դժվար գործը Հայ Ղևոնդինն է, ով ժամերով պատրաստում է այս հաղորդաշարը։ Հաղորդման հիմնական ասելիքն այն է,որ սփյուռքը չի կարող հեռու մնալ հայրենիքից։ Սփյուռքում մեծացող փոքրիկն էլ պետք է չմոռանա, որ այնտեղ կա թշնամի, որը խոչընդտում է մեր կյանքի ընթացքը, մեր քունն է խանգարում՝ արցունք բերելով մայրերին, քույրերին և բոլորին։ Հայրենիքը և սփյուռքը պետք է միասին գործեն»,-նշեց Անուշ Նագգաշյանը։
Նշենք, որ կինոդիտումներից առաջ ներկաները ջերմաչափվում են, կրում դիմակ և պահպանում սոցիալական հեռավորություն։
Հիշեցնենք, որ Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ:
orer.eu