Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
Օգոստոսի 22-ին Չեխիայում գրանցվել է համավարակի ողջ ընթացքում Քովիդ 19-ով վարակվածների ամենամեծ թիվը՝ 506։ Գլխավոր հիգիենիկ Յարմիլա Ռաժովայի ասելով, պատճառներից մեկն այն է, որ մեծ թվով մարդկանց են թեստավորել, եւ այս անգամ վարակվածների թվում մեծ է երիտասարդների եւ միջին տարիքի մարդկանց թիվը։ Խորվաթիայից վերադարձող զբոսաշրջիկներին զգուշացրել են, որպեսզի մարդաշատ միջոցառումներին չմասնակցեն։
 
Մինչ այժմ Չեխիայում վարակվել է 21551 մարդ, որից 16062 -ը բուժվել է, հիվանդ են 5078-ը, , հիվանդանոցում են գտնվում 116-ը, դրանցից ծանր վիճակում են ՝20-ը։ Մինչ այժմ մահացել է 441 մարդ։ Այսօր վարակվածների մեծ թիվ է գրանցվել նաեւ Գերմանիայում՝ վերջին 24 ժամում 2000 մարդ։
 
Չեխիայի առողջապահության նախարարության որոշմամբ,  սեպտեմբերի 1-ից աշակերտները դպրոցներում դիմակ չեն կրի, ինչպես նաեւ ռեստորաններում եւ խանութներում, սակայն ցանկացած պահի այս որոշումը կարող է փոխվել՝ կախված ընդհանուր իրավիճակից։ 
 
Օգոստոսի 24-ին վերջնական որոշում կայացվեց՝ Չեխիայի դպրոցներում սեպտեմբերի 1-ից դիմակներ չեն դնելու։ Դիմակները պարտադիր են հասարակական տրանսպորտում, բժշկական հիմնարկներում եւ պետական հաստատություններում։ Հնարավոր է դիմակներ դնեն նաեւ թատրոններում եւ կինոթատրոններում։
Համատարած դիմակ կրելու կողմնակից , Չեխիայի առողջապահության նախարարության հիգենիկների խմբի ղեկավար դոկտոր Մաջյարն իր դիմումի համաձայն հրաժարական է տվել։
Օգոստոսի 24-ի դրությամբ,  Չեխիայում Քովիդ 19-ով 5386 հիվանդ կա, որից հիվանդանոցներում են՝ 116-ը։ Այսօր հաստատված հիվանդների թիվն է 135։
 
orer.eu