«Գրքեր Խաղաղության համար 2020» (The Books for Peace Award) հատուկ մրցանակը կշնորհվի իրանահայ կոմպոզիտոր, արվեստի դեսպան և Իրանում խաղաղության դեսպան Լորիս Ճգնավարյանին: Այս մասին հայտնում է իրանահայ լրագրող Սահակ Շահմուրադյանը։
Իրալիայի մայրաքաղաք Հռոմում գործող «Գրքեր Խաղաղության համար 2020» հանձնաժողովը միաձայն համաձայնել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին պարգևատրել 2020 թվականի գրքի հատուկ մրցանակով: Այս մրցանակը նրան կշնորհվի 2020 թ.-ի սեպտեմբերի 12-ին Հռոմում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ին ենթակա «Գրքեր Խաղաղության համար 2020» մրցանակի հանձնաժողովը աշխատում է խաղաղության մշակույթի խթանման ուղղությամբ:
Ճգնավորյանը, ով Իրանի և աշխարհի հայտնի երաժիշտներից մեկն է, 2014-ին երկու համերգ է ղեկավարել Ֆրանսիայում՝ օգնելու Իրանում Բամի երկրաշարժից տուժածներին: Նա համերգներ է ղեկավարել նաեւ ԱՄՆ-ում՝ օգնելու Իրանում քաղցկեղով հիվանդ երեխաներին:
orer.eu