Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
Օգոստոսի 10-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Լիտվայի կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների վարչությունում մասնակցեց լիտվահայ ականավոր գործիչ, ազգային փոքրամասնությունների վարչությունում հայ համայնքի ներկայացուցիչ Ռուսլան Հարությունյանի գեղանկարների ցուցահանդեսի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ 
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Ռ․ Հարությունյանին ցուցահանդեսի բացման կապակցությամբ և նշեց, որ վերջինս իր երկար տարիների գործունեության ընթացքում մշտապես ստեղծել է հայկական թեմատիկայով աշխատանքներ և մինչ օրս էլ շարունակում է զարմացնել իր գործունեությամբ։
Դեսպան Մկրտչյանը բարձր գնահատեց Ռ․ Հարությունյանի և իր ընտանիքի վաստակը հայ-լիտվական միջպետական և երկու ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում՝ հատկապես շեշտելով լուսահոգի Մարիտե Կոնտրիմայտեի դերակատարությունն այդ ամենում։
Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց նաև ազգային փոքրամասնությունների դեպարտամենտին միջոցառումը կազմակերպելու և հայկական մշակույթը ցուցադրելու հնարարվորության համար։
 
orer.eu