Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 9-ին, Բեռլինի Պանկով շրջանի Wolf&Galenz պակերասրահում տեղի ունեցավ «Հայաստան. թովչանք և բռնություն: Բնապատկերների նկարներ և պատերազմի հետքեր» գեղանկարների և լուսանկարների ցուցահանդեսը:
Հանդիսավոր բացումը կատարեցին համակազմակերպիչներ՝ Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիայի նախագահ Միքայել Մինասյանը եւ Wolf & Galentz պատկերասրահի համադրող, հայտնի գեղանկարիչ Արչի Գալենցը։ Վերջում իր օրհնության խոսքն ասաց նաեւ Հայ առաքելական եկեղեցու Բեռլինի համայնքի հոգեւոր հովիվ Եղիշե Վարդապետ Ավետիսյանը։
Ձեռնարկի ընթացքում կոմիտասյան մեղեդիների կատարումով հանդես եկավ երիտասարդ ջութակահար Դավիթ Խաչատրյանը։
Ինչպես արդեն նշել էինք, ցուցահանդեսը նվիրված էր Հայաստանի Տավուշի մարզին, որը վերջերս ենթարկվել էր ադրբեջանական գնադկոծության։ Պատահական չէր, որ ձեռնարկին իր մասնակցությունն էր բերել նաեւ Տավուշի արվեստագետների միության նախագահ, Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամի տնօրեն Արմինե Թումանյանը, ով ուղարկել էր Հարություն Չոբանյանի, Կարեն Մինասյանի եւ Դավիթ Բանուչյանի լուսանկարները, նվիրված ադրբեջանական հրետակոծությունների հետքերին։
Ցուցահանդեսում ներկայացված էին նաեւ հայ գեղանկարչության վարպետներ Սեդա Բեքարյանի, Հովհաննես Զարդարյանի, Խաչատուր Եսայանի, Մհեր Աբեղյանի, Հակոբ Հակոբյանի, Հենրիխ Սիրավյանի, Ալբերտ Ծովյանի, Հարություն եւ Արմինե Կալենցների , Հովհաննես/Վանիկ/ Շարամբեյանի աշխատանքները, ինչպես նաեւ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարները՝ նվիրված Արեւմտյան Հայաստանի բնապատկերներներին եւ եկեղեցիներին, ինչպես նաեւ Տավուշի մարզում 13րդ դարում կառուցված Խորանաշատ վանքին։
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ Սեդրակը Դավթյանը եւ Լուսինե Սարգսյանը, արվեստասեր հյուրեր Բեռլինի հայկական համայնքներից և գերմանական հանրային մարմիններից ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը կգործի օգոստոսի 9-ից 30-ը։
ՕՐԵՐ