Չեխական ռադիոյի հաղորդման համաձայն Բեյրութում գտնվող չեխ փրկարարների խումբը դադարեցրել է որոնողական աշխատանքները եւ վերադարձել է իրենց կայան։ Դա եղել է Լիբանանի զինված ուժերի պահանջը, որպեսզի նրանց հետ ոչինչ չպատահի։ Այդ մասին հայտնել է չեխ փրկարարների խմբի ղեկավար Մարտին Կավկան, հավաստիացնելով, որ նրանք գտնվում են անվտանգ պայմաններում։
Բեյրութում շարունակվում են զանգվածային ցույցերը՝ կառավարության հրաժարականի պահանջով։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառվել է արցունքաբեր գազ։
Ցուցարարները գրավել են մի քանի նախարարությունների շենքեր, այդ թվում՝ արտգործնախարարության, էկոնոմիկայի եւ այլ շենքեր։ Հետագայում բանակի զինվորները ցուցարարներից ազատել են արտաքին գործերի նախարարության շենքը։ Կառավարական ուժերի հետ բախման արդյունքում 238 ցուցարար վիրավորվել է։ 63-ը հոսպիտալացվել է։ Արդյունքում նաեւ մեկ ոստիկան մահացել է։
Լիբանանի վարչապետը հանդես է եկել ելույթով, եւ միտինգավորներին հանգստացնելու նպատակով ասել է, որ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ի դեպ վարչապետ Հասան Դիապին այցելել եւ ստեղծված իրավիճակը քննարկել էին ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին եւ երիտասարդութեան ու մարմնակրթութեան նախարար Վարդինէ Օհանեան-Գէորգեանը։
Ըստ լրատվամիվոցների ձերբակալվել են պայթյունի համար պատասխանատու 16 պաշտոնյաներ։
Այսօր հայտնի են դարձել նաեւ Բեյրութի պայթյունի հասցրած մարդկային կորուստների նոր տվյալները՝ 158 զոհ, 6000 վիրավոր, 20 անհետ կորած անձ։
ՕՐԵՐ