Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
«Միացյալ Հայերը Նիդերլանդներում» միությունը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր միությանն իրենց ֆինանսական փոխանցումներն են կատարել «Աջակցի՛ր Տավուշին» ծրագրի համար:
 
Միության նախագահ Սվետա Աբրահամյանը գտնում է, որ օգնությունը կարող էին նաև այլ խողովակներով ուղարկել, բայց թիրախայինն ավելի արագ ու արդյունավետ ստացվեց:
Տավուշի մարզպետարանից Նիկոլայ Գրիգորյանը ճիշտ ժամանակին է համարում Նիդերլանդներից մեր հայրենակիցների առաքած բենզինային գեներատորների, սառնարանների, ջրի մեծ տարաների ստացումը: Դրանք հենց սահմանապահ համայնքների ապաստարան-թաքստոցների համար էին` ֆեյսբուքյան անձնական էջում գրել է նա:
 
Հայաստանի Հանրապետությունում կազմակերպչական աշխատանքները համակարգելու համար նշվել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր տիկին Սոֆյա Հովսեփյանի,Արգավանդ գրասենյակային կահույքի խանութների ցանցի տնօրեն Վահան Նարիբեկյանի, այլ աշխատանքները համակարգելու ու կատարելու համար Արմեն Մինասյանի և Հայաստանում նիդերլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչ Անդրանիկ Դավթյանի անունները:
 
Այս օգնությունից բացի հոլանդահայերը, մասնավորապես նաև «Միացյալ Հայերը Նիդերլանդներում» միությունը Տավուշի օգնության համար փոխանցումներ են կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
 
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»