Պայթյուն Բեյրութում. 135-ից ավելի զոհ, 5000 վիրավոր, զոհվել է Նազար Նաճարյանը, Արամ Ա-ն այցելել է հայկական թաղամաս
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Օգոստոսի 5-ի տվյալներով հայ զոհերի թիվը հասավ 11-ի, ընդհանուր զոհերի թիվն անցնում է 100-ից։ Երեկոյան ժամերին հայտնի դարձան նոր տվյալներ. զոհերի թիվը հասել է 135-ի, վիրավորներինը ՝ 5000-ի, որից 250-ը՝ հայեր։ 300 հազար մարդ մնացել է անօթեւան։
........................
Այսօր՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգիստում տեղի ունեցած հզոր պայթյունից, որը նախնական վարկածների համաձայն տեղի է ունեցել պայթուցիկների պահեստում, զգալի վնասներ է կրել ողջ բնակչությունը, այդ թվում՝ հայությունը։ Մահացել է հասարակական գործիչ, Փաղանքավոր կուսակցութեան ընդհանուր քարտուղար Նազար Նաճարյանը, կան նաեւ այլ զոհեր, հազարավոր վիրավորներ։ Տուժել են հայկական թաղամասերը, տները, խանութները։
Զոհերի թվիը ժամ առ ժամ ավելանում է, արդեն անցել է 80-ի սահմանը, կան մի քանի հազար վիրավորներ ու նաեւ անհայտ կորածներ։
azgonline.am-ը նշում է, որ ըստ նախնական տվյալների պայթյունի պատճառը եղել է Բեյրութի նավահանգստում զոդման աշխատանքները, որը կատարվել է մի պահեստում, որտեղ պահվել է 2700 տոննա նիտրատ ամոնիայ- սելիտրա։
Նախնական տվյալներով ասվում էր, որ Իսրայելն է հարվածել, սակայն Իսրայելի արտգործնախարարը հերքել է իրենց առնչությունը կատարվածին։ Օգոստոսի 5-ը հայտարարվել է սուգի օր, նաեւ մտցվել է արտակարգ դրություն։ Արդեն իսկ ասվում է, որ երկիրը կրել է մոտ 100 միլիարդ դոլլարի վնաս։
Պայթյունից մի քանի ժամ անց զրուցեցինք Բեյրութում մեր գործընկերների հետ։
,,Զարթօնքի» խմբագրատունը պայթյունից հետո
Ինչպես տեղեկացանք »Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանից, 30 կմ շառավիղով արդեն իսկ վնասվել է քաղաքը, մահերի թիվը հասել է 50-ի, վիրավորներինը՝ 3000-ի։ Մեծ վնասներ են կրել հայկական թաղամասերը, այդ թվում Թեքեյան մշակութային կենտրոնն ու համանուն դպրոցի շենքը։
Ազդակի խմբագրատունը պայթյունից հետո
»Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանից տեղեկացանք, որ նախ լսվել է ինքնաթիռի ձայն, ապա հուժկու պայթյուն։ Այն թողել է երկրաշարժի զգացողություն։ Միանգամից փշրվել են ՀՅԴ կենտրոնում տեղակայված գրասենյակների, այդ թվում խմբագրության ապակիները, լույսերը։ Ինչպես նշեց խմբագիրը, այս պահի դրությամբ ունենք երեք հայ զոհ, որոնցից երկուսը երիտասարդ են։ Վիրավորներ կան նաեւ Ազդակի աշխատակիցների շարքում։ Ազդակի խմբագիրներից Նորա Բարսեղեանը վիրավորվել էր,վիրահատության ենթարկվեց,այժմ ապաքինվում է։ Ավերածություններն այնքան շատ են, որ հնարավոր է Բեյրութը հռչակվի աղետի գոտի։
Ինչպես տեղեկացնում է Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, երբ իմացաւ Պէյրութի մէջ տեղի ունեցած պայթումին մասին, կը գտնուէր Սուրբ Աստուածածին Վանքին մէջ եւ քանի մը միաբան հայրերու ընկերակցութեամբ անմիջապէս ուղղուեցաւ վնասուած Պուրճ Համմուտի հայահոծ թաղամասեր: