Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ֆրանսիական Նիսի քաղաքապետն ու պատգամավորները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց աջակցությունն են հայտնում ֆրանսահայերին՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ։ 

 Համատեղ Հայտարարություն

Մենք, Հանրապետության ընտրված պատգամավորներս, միանում ենք Կոտ դ'Ազուրի հայկական ծագմամբ ֆրանսիացիների ահազանգի կոչին՝ Հայաստանի սահմանի հայ քաղաքացիական խաղաղ բնակիչների վրա Ալիևի ազերի կառավարության կողմից վերջերս իրականացված մահացու զինված հարձակումների դեմ:

Բացի այդ, Կիպրոս ներխուժելուց և Միջերկրական ծովում ապօրինի հորատումից, իսլամիստ ահաբեկիչներին Սիրիայում, Իրաքում և այսօր Լիբիայում ցուցաբերվող աջակցությունից, թուրքական հակաֆրանսիական և հակահույն ծովային սադրանքներից և Սբ. Սոֆիա տաճարի թանգարանը մզկիթի վերածումից հետո, մենք դատապարտում ենք Թուրքիայի նախագահ Էրդողանի խաղացած մռայլ խաղը, որը շարունակում է աշխարհի այս տարածաշրջանում կրակին անպատժելիությամբ յուղ ավելացնել:

Մենք հրապարակայնորեն կոչ ենք անում Մինսկի խմբին և մասնավորապես ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին, որոնք  այս հակամարտության խաղաղ կարգավորման համանախագահներն են, որպեսզի հիմնարար ազատություններն ու Մարդու Իրավունքները գերակշռեն ռասիզմը և իսլամիստական ինտեգրալիզմը, որոնց նպաստում է մահմեդական եղբայրների ատելության խոսքը:

Այս ողբերգական հանգամանքներում մենք հավաստում ենք Կոտ դ'Ազուրի հայկական ծագմամբ ֆրանսիացիներին մեր հավատարմությունը, ինչպես արտահայտեցինք մեր համերաշխությունը 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ժամանակ:

 

Էրիկ Սիոտի,

Պատգամավոր,

Դեպարտամենտական Խորհրդի Ֆինանսական Հանձնաժողովի նախագահ

Քրիստիան Էստրոզի

Նիսի քաղաքապետ

Նիս – Կոտ դ'Ազուր Մետրոպոլի նախագահ