Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որին կից հրապարակել է ՀՀ դեսպանության կողմից տրամադրված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների և ադրբեջանա-թուրքական արձագանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության՝ վերջինիս գրասենյակի կողմից չեխերեն թարգմանված տարբերակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տրամադրած տեղեկատվությանը կից Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան կատարել է հետևյալ գրառումը․
«Հրապարակում եմ Պրահայում ՀՀ դեսպանությունից ստացված նյութը, որը ցույց է տալիս, թե ինչ վտանգավոր դրության մեջ է ևս մեկ անգամ հայտնվել Հայաստանի Հանրապետությունը, ինչը մեզ ցավոք արդեն հայտնի է Հայոց ցեղասպանության սարսափների պատմությունից։
Բացի այդ, Սուրբ Սոֆիայի տաճարի՝ քրիստոնեական բազիլիկայի և Պոլսո պատրիարքի նստավայրի մզկիթի վերածումը և դրան առնչվող բոլոր քաղաքական իրադարձություններն ինձ նույնպես մեծ մտահոգություն են պատճառում։ Խնդրում եմ բոլոր հավատացյալներին չմոռանալ աղոթել հայ ժողովրդի խաղաղության և ազատության համար»։
orer.eu-ի կողմից ավելացնենք, որ դեռեւս հուլիսի 21-ին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ եւ Պրահայի արքեսպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկան իր նստավայրում ընդունել էր Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանին եւ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին։ Սրբազան հայրը կարդինալ Դուկային էր ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների իրական պատկերը, նշելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետեւանքները, նաեւ անմեղ զոհերին եւ խաղաղ բնակչության կրած վնասները։
orer.eu
Dominik.Duka · Religious Center
Dávám k dispozici zprávu
Պրահայում Հայաստանի դեսպանություն Velvyslanectví Arménské republiky v Praze
, která ukazuje eskalaci nebezpečí, kdy se Arménská republika ZNOVU nachází v obklíčení, které už všichni bohužel známe z hrůzy Arménské genocidy (https://cs.wikipedia.org/wiki/Arménská_genocida).Rovněž tak přeměna na mešitu Chrámu Boží moudrosti, Hagie Sofie, křesťanské baziliky a sídla konstantinopolského patriarchy, a všechny s tím související politické události mě také naplňují obavami.
Prosím věřící, aby nezapomněli na modlitbu za mír a svobodu arménského národa!
orer.eu