Երեկ Բրյուսլեում Ադրբեջանի դեսպանության դիմաց բողոքի ցույց են կազմակերպել բելգիահայերը՝ Բելգիայի Հայկական կոմիտեի գլխավորությամբ։ 1500-ից ավելի հայ ցուցարարները իրենց բողոքն են հայտնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ սահմանային լարվածության առիթով։ Ադրբեջանի դեսպանությունից փորձել են հավկիթներ շպրտելով սրել իրավիճակը, որին պատասխանել են հայ ցուցարարները՝ շպրտելով գետնին լցված խճաքարերը։ Բելգիական ոստիկանության միջամտությունից հետո , իրավիճակը հանդարտվել է։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ,,Նուարդ,, միության ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը, հերթական անգամ, ինչպես սահմանագծում, ադրբեջանցիները դիմեցին պրովոկացիայի՝ նախ իրենք հարձակվեցին , ապա հայ ցուցարարներից ստանալով պատասխան, փորձեցին ներկայացնել, որ հայերն են հարձակվել։
,,Նուարդ,, Միության ներկայացուցիչ Շահնուր Մինասյանն այդ առթիվ մեկնաբանություն է տվել նաեւ տեղական մամուլին։
https://m.facebook.com/story.php?story_fbid=3328751823813850&id=100000371956735
orer.eu