Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը խստորեն դատապարտում է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան և ահաբեկչական հայտարարությունները,որով մեկ անգամ ևս փաստվում է ,որ ահաբեկչությունը դարձել է այդ երկրի պետական քաղաքականություն,որին մենք ՝ հունգարահայերս շատ լավ ծանոթ ենք: Մենք հպարտանում ենք մեր փառապանծ բանակով նրա խիզախ ու քաջարի զինվորներով և սպաներով,Հայաստանի և Արցախի մեր հերոսական հայրենակիցներով և հայտնում մեր ամենայն զորակցությունը: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և Վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Մենք հանձնառու ենք,մեր բոլոր կարողություններով ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն մեր փառապանծ բանակին և մեր ժողովրդին: Կոչ ենք անում սփյուռքի մեր հայրենակիցներին,քույրերին և եղբայրերներին,համայնքային կառույցներին,համասփյուռքյան կազմակերպություններին,քաղաքական կուսակցություններին,հայ եկեղեցու հարավանություններին,բոլոր նրանց ում սրտում առկայծում է պատասխանատվության վառ զգացումը Հայրենիքի նկատմամբ,իրենց հուժկու ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի: Զորաշարժել մեր բոլոր հնարավորությունները և կարողությունները և լծվել Հայրենիքի պաշտպանության Սրբազան գործին:
Միայն հավաքական Եռամիասնությամբ մենք կարող ենք ենք լուծել մեր համազգային բոլոր խնդիրները Հայաստանի և Արցախի ապահով և անվտանգ զարգացումը ,պահպանելով հազարամյակների մեր նվիրական Ինքնությունը:
Փառք մեր հերոսական ժողովրդին . Կեցցե Հայ Ոգին. Կեցցե Հայաստան - Արցախ – Սփյուռք Եռամիասնությունը.
Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարություն
Ք.Բուդապեշտ, 22-ը հուլիսի,2020 թ