Իսպանացիները մերժում են Արցախի Հանրապետությանն ուղղված ցանկացած սպառնալիք
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Բարսելոնայում գործող «Էթնիկ և ազգային փոքրամասնությունների Էսկառե միջազգային կենտրոն»-ն (CIEMEN) իր խորին մտահոգությունն է հայտնել հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և ընդգծել, որ մերժում է Արցախի Հանրապետությանն ուղղված ցանկացած սպառնալիք: Կառույցն իր հայտարարության մեջ , մասնավորապես, նշում է, որ . ,,Ցավում է էսկալացիայի հետևանքով երկու կողմերի զոհերի համար . մտահոգություն է հայտնում, որ էսկալացիան կարող է բացասաբար ազդել խաղաղ բնակչությունների վրա, մերժում է Արցախի Հանրապետությանն ուղղված ցանկացած սպառնալիք . Վերահաստատում է հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա։
«Մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. արդեն ժողովրդավարական ճանապարհով ինքնորոշվել է և իրավունք ունի ապրելու խաղաղության մեջ: Փոխարենը, Ադրբեջանը, կարծես, միայն մեկ բան է առաջարկում՝ «մահ հայերին»,- իր թվիթերյան էջում գրում է կատալոնացի հայտնի գրող և թարգմանիչ Ռամոն Մոնտոնը, ով, ի դեպ կատալոներեն է թարգմանել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը:
orer.eu