Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից ատոմակայանը ռմբակոծելու սպառնալիքները
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Մենք դատապարտում ենք Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կողմից հայկական ատոմակայանը ռմբակոծելու սպառնալիքները:
Դա վտանգ է ներկայացնում Կովկասի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար: Եվ մենք խնդրում ենք Կատալոնիայի խորհրդարանին և բոլոր այն կազմակերպություններին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքներն ու խաղաղությունը՝ դատապարտելու ադրբեջանական բանակի մշտական ագրեսիաները:
Մենք հավատում ենք, որ ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը խաղաղ բանակցություններն ու Արցախի հանրապետության ինքնիշխանության ճանաչումն է, ինչը կվերականգննի տարածաշրջանային երկխոսությունն ու խաղաղությունը:
Կատալոնիայի «Արարատ» հայկական միություն