Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

            Վերջին օրերին ադրբեջանական իշխանությունները, չնայած համավարակի հետևանքվ ստեղծված համաշխարհային նոր իրադրությանը, դարձյալ լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացնում Հայաստանի հետ սահմանին, ինչի հետևանքով երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:

            Հայոց փառապանծ և հաղթանակած բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ նորից ու նորից ետ շպրտելով հակառակորդին՝ պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ: Ցավոք սրտի ադրբեջանական կողմի արկածախնդրության ու սադրիչ գործողությունների հետևանքով Մենք ևս ունեցանք մարդկային կորուստներ: Հայ ժողովրդի հերոսական պատմության մեջ ոսկե տառերով գրվեցին նոր հերոսների ու քաջորդիների անուններ, որոնց սխրանքի օրինակով սերունդներ պիտի դաստիարակվեն:

            Մենք ոչ միայն խստորեն դատապարտում ենք ադրբեջնական կողմի ագրեսիան և ռազմաշունչ, հայատյաց հայտարարությունները, այլև կոչ ենք անում Ռումանիոյ և համայն Եվրոպայի հոգևոր, քաղաքական, պետական ու դիվանագիտական ներկայացուցիչներին արձագանքել ու դատապարտել Ադրբեջանին և իր աջակից Թուրքիոյ իշխանությունների ցանկացած ռազմական գործողություն կամ պատերազմ հայ ժողովրդի՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ:

             Մենք վստահ ենք, որ պատերազմի վերսկսման պարագային ռազմական գործողություններն ավարտվելու են բացառապես հակառակորդի տարածքում: Հարկ եղած պարագային ռումանահայությունը ևս՝ հոգևորական ու աշխարհական, Մեր խիզախ ու հայրենասեր երիտասարդներն ու պատանիները, պատրաստ ենք միասնաբար մեկնելու ռազմաճակատ և կռվելու բիրտ թշնամու դեմ:

Սակայն, իբրև քաղաքակիրթ ազգ, Մենք դեմ ենք այդ ճանապարհով խնդրի կարգավորմանը և կոչ ենք անում միջազգային հանրությանը զսպել Ադրբեջանի ագրեսիան, կոշտ արձագանքել և խնդիրը բերել բանակցությունների սեղանի շուրջ:

            Աղոթում ենք անցնող օրերին նահատակված Մեր հերոսների հոգիների համար, հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց ընտանիքներին: Միևնույն ժամանակ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված բոլոր վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

            Թող Աստված խաղաղ ու անառիկ պահի Հայաստան և Արցախ աշխարհները, հայ ժողովրդին և հայոց փառապանծ բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դի