Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. »Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
 
Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակից զոհվեցին նաեւ  կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը եւ  Գրիշա Մաթեւոսյանը։
 
Փառք մեր հերոսներին։ Աստված նրանց հոգին լուսավորի։