Հունիսի 23-ին ֆրանսահայ հանրահայտ դրամատուրգ և դերասան Սիմոն Աբգարյանը արժանացել է «Մոլիեր» թատերական երեք մրցանակի իր հեղինակած և բեմադրած՝ «Էլեկտրան՝ գետնախորշերից» («Électre des bas-fonds») պիեսի համար: Թատերական մրցանակները շնորհվել են «Հանրային թատրոնի լավագույն պիես», «Լավագույն բեմադրություն» և «Լավագույն ֆրանսախոս դրամատուրգ» գլխավոր անվանակարգերում: Այս մասին հայտնում է Փարիզում Հայաստանի դեսպանությունը։
Տեղեկանք. 1987-ից շնորհվող «Մոլիեր» թատերական մրցանակը համարվում է ֆրանսիական թատերական բարձրագույն մրցանակը: Մրցանակն անվանված է ի պատիվ 17-րդ դարի աշխարհահռչակ ֆրանսիացի կատակերգակ և դրամատուրգ Մոլիերի։
orer.eu
orer.eu