Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC) 2020 թ.հունիսի 26-֊ից առցանց կինոթատրոնի (https://www.filmlinc.org/daily/john-lewis-good-trouble-sergei-parajanov-shorts-bloody-nose-empty-pockets-more-coming-to-flcs-virtual-cinema/) ամառային ցուցադրությունների ծրագրում ընդգրկել է Սերգեյ Փարաջանովի երեք վերականգնված կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հակոբ Հովնաթանյան» (1967), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986), «Կիևյան որմնանկարներ» (1966)։ FLC- ի առցանց կինոթատրոնը գործում է մարտից՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով։
Փարաջանովի այս երեք ուշագրավ վավերագրական աշխատանքները 2019 թ․ընտրվել էին Նյու Յորքի միջազգային 57-րդ կինոփառատոնի համար:
«Հակոբ Հովնաթանյան» Ֆիլմը վերականգնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լեհական Fixafilm ընկերության միացյալ ուժերով՝ «Համո Բեկ-Նազարյան.հայ կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում: Վերականգնման պրոդյուսերն է Դենիել Բըրդը։ Վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են Kino Klassika հիմնադրամից (Լոնդոն):
Ի դեպ, Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC-ն) ցուցադրելու է նաև վաղամեռիկ տաղանդավոր ռեժիսորՄարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսին հայ կինոյի ժառանգության օգտագործման իրավունքները՝ ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ, անցան Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Եվ հենց այդ պահից էլ սկսվեց ֆիլմերի վերկանգնման և թվայնացման կարևոր գործընթացը։
2018 թ․ լեհական FIXAFILM ընկերության կողմից առաջինը վերականգնվեց և թվայնացվեց Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) վավերագրական կինոնկարը։ Ֆիլմը թվայանցումից հետո ստացավ նոր կյանք ու շնչառություն։ Այն անմիջապես ցուցադրության հրավերներ ստացավ աշխարհի հայտնի կինոփառատոներից, կինոինստիտուներից, թանգարաններից, գրադարաններից։ Ցուցադրություների մեկնարկը տրվեց 2018-ին՝ ԱՄՆ-ի «Թելուրայդ» միջազգային կինոփառատոնից, իսկ արդեն 2019-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը ներկայացվեց Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված «Կինոյի տաճար» համալիր ծրագրում։
Ներկայացնում ենք «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի ցուցադրությունների ցանկը․
«Թելուրայդ» միջազգային կինոփառատոն՝ ԱՄՆ, 2018
ICA կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն՝ Լոնդոն, 2018
BOZAR արվեստի կենտրոն՝ Բրյուսել, 2018
Ռոտերդամի միջազգային կինոփառատոն՝ Նիդերլանդներ, 2019
Pera թանգարան՝ Ստամբուլ, 2019
Ազգային պատկերասրահ՝ Լոնդոն, 2019
Close Up կինոթատրոն՝ Լոնդոն, 2019
Մոսկվայի Տարկովսկու անվան կինոփառատոն՝ 2019
Նյու Յորքի Լինկոլնի մշակութային կենտրոն Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ 2019
Curtas Vila do Conde, Պորտուգալիայի միջազգային կինոփառատոն ՝ 2019,
Հոնգ Կոնգի միջազգային կինոփառատոն՝ 2019
Սան Ֆրացիսկո՝ Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ասոցիացիայի ամենամյա գիտաժողով, ԱՄՆ, 2019
Կոպենհագենի Cinemateket, 2020
Վաշինգտոնի ազգային պատկերասրահ, 2020
Նախատեսված - IN SITU Contemporary Art Foundation՝ Լեհաստան, 2020։
Հայաստանի ազգային կինոկենտրոն