Այսօրվանից Չեխիայում չեղյալ են հայտարարվել մի քանի այլ սահմանափակումներ. այլեւս միջոցառումներին կարող են մասնակցել մինչեւ 500 հոգի, թատրոններում եւ կինոթատրոններում կարող են նստել բոլոր շարքերում, լողավազաններ կարող են հաճախել առանց դիմակի,
դպրոցների ավագ դասարանները եւ գիմնազիաները նույնպես բացվում են, բայց աշակերտների հաճախումը կամավոր է։
Այսօրվա տվյալների համաձայն Չեխիայում Քովիդ 19-ով վարակված հիվանդների թիվը հասսել է 9629-ի, որից մահացել է 328-ը։ Կազդուրվել է 6896-ը։
Աշխարհում հիվանդների ընդհանուր թիվը անցել է 7 միլիոնի սահմանը։
Այսօր երկարատեւ անձրեւներից հետո ջրհեղեղի վտանգ է սկսվել Օլոմոուցի երկրամասում։ Մի շարք գյուղերում երկարատեւ անձրեւներից հետո ջուրը ոչ միայն ողողել է փողոցները, այլեւ տները։ Հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Ջրհեղեղի արդյունքւմ 48ամյա մի կին մահացել է, եւ 74 ամյա մի կին անհետ կորել է։
ՕՐԵՐ