Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
Մայիսի 21-ին դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեցին Չեխիայի Խորհրդարանի Սենատի փոխնախագահներ Միլուշե Հորսկան և Միլան Շտյեխը։ Այս մասին նշվում է ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։ 
 
Դեսպանը հայտնեց հայկական կողմի խորին երախտագիտությունը՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ մայիսի 20-ին Չեխիայի Խորհրդարանի Սենատի 23-րդ լիագումար նիստում միաձայն ընդունված բանաձևի ներկայացման և վերջինիս շուրջ նրանց կողմից տարված աշխատանքի կապակցությամբ։
 
Զրուցակիցներն անդրադարձան մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում պատմական հիշողության պահպանման հանձնառության և նման ոճրագործությունների պատշաճ դատապարտման կարևորությանը: Անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանն ու խորհրդարանական դիվանագիտության դերին՝ երկրներին ու ժողովուրդներին միմյանց ճանաչելի դարձնելու և մերձեցնելու հարցում։
 
orer.eu