Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Չեխական ՉՏԿ լրատվական գործակալությունը տարածել է  թուրքական մամուլի արձագանքը ՝ մայիսի 20-ին Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձեւը։  Վկայակոչելով թուրքական համացանացային Haberler կայքէջը, ՉՏԿ-ն նշում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը նշել է, թե որոշումը կայացվել է այն պահին, երբ սենատում են գտնվել քիչ թվով պատգամավորներ եւ  երս ամբողջ աշխարհը պայքարաում է կորոնավիրուսի համավարակի դեմ, բացահայտում է  կատարվածի ողջ էությունը։ 

Haberler կայքէջի  համաձայն, Թուրքիայի արտգործնախարարությունը անընդունելի է համարում պատմական խնդիրները դիտարկելը «ի շահ քաղաքականության և որոշակի խմբերի շահերի»:

 Թուրքիայի արտգործնախարարությունը  նաև կոչ է անում «յուրաքանչյուրին, ով ցանկանում է միակողմանի դիտել» 1915-ի իրադարձությունները, հաշվի առնել այս տարվա ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ Թուրքիայի Հայոց պատրիարքին ուղղված նամակը: Դրանում Էրդողանը ցավակցություն է հայտնել նախկին Օսմանյան կայսրության հայության ժառանգներին, որոնց նախնիները «կորցրել են իրենց կյանքը այդ ցավալի ժամանակահատվածում»:

Ըստ թրքական «Անատոլու» լրատու գործակալութեան՝ Թուրքիոյ Արտաքին գործոց նախարարութիւնը հակադարձած է Չեխիոյ Հանրապետութեան Ծերակոյտին Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւին:

«Չեխիոյ խորհրդարանի Ծերակոյտին մէջ ընդունուած որոշումը ցոյց կու տայ, որ 2017-ին պետութիւններու յարաբերութիւններուն վնաս հասցուցած խեղաթիւրուած մտածելակերպը կը շարունակէ գործել Չեխիոյ Հանրապետութեան մէջ», ըսուած է յայտարարութեան մէջ՝ քննադատելով «այդ երկրին մէջ նենգ մտածելակերպի առկայութիւնը»:

 

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունել է Սենատի փոխնախագահ սոցիալ-դեմոկրատ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձևը, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ 

Միլան Շտյեխը ներկայացնելով բանաձեւը, նշել է, որ սենատոր Միլուշե Հորսկայի հետ պատրաստել են եւ  ներկայացրել մի  փաստաթուղթ, որի  նպատակն է ոչ միայն 2-րդ համաշխարհային պատերազմի, այլեւ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարդկության դեմ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտմանը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության դատապարտումը։ 

Բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ էր, որպեսզի 62 սենատորներից 31-ը կողմ քվեարկեն։ Արդյունքում նիստին ներկա 48 սենատորները միաձայն կողմ են քվեարկել։ 

2017 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը արդեն նման մի բանաձեւ ընդունել էր, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը։ Իհարկե, այս բանաձեւերն իրավական ուժ չունեն, սակայն կարող ենք փաստել, որ այսպիսով Չեխիայի խորհրդարանն ամբողջությամբ՝ իր երկու պալատներով  դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Նշենք, որ դեռեւս Սենատի նախագահի պաշտոնում Միլան Շտեյխը այցելել էր, Հայաստան, ինչպես նա, այնպես էլ Սենատի նախագահի տեղակալ Միլուշե Հորսկան նշել էին, որ Պատգամավորների պալատի ընդունումից հետո, Սենատն էլ պետք է դատապարտի Հայոց ցեղասպանության պատմական փաստը։