Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց տեսաճեպազրույցին
 
 
Մայիսի 21-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց Լիտվայի կառավարության կողմից Վիլնյուսում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարների համար կազմակերպված «Լիտվայում կորոնավիրուսի արձագանքման միջոցառումների վերաբերյալ» խորագիրը կրող տեսաճեպազրույցին։ Այս մասին տեղեկացնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։ 
 
Հեռավար կազմակերպված միջոցառման ընթացքում Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը, Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան և Լիտվայի կառավարության առաջին փոխկանցնլեր Լուկաս Սավիցկասը ներկայացրին կորոնավիրուսի դեմ պայքարում Լիտվայի ռազմավարությունը, գործող սահմանափակումները և դրանց մեղմացման համար նախապայմանները, պատասխանեցին Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հարցերին։
 
 
Տեսաճեպազրույցի ընթացքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Լիտվայի կառավարությանը օրեր առաջ Հայաստանին տրամադրած բժշկական օգնության համար։ Այնուհետև դեսպանը հետաքրքրվեց դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր թռիչքների վերականգման հնարավոր ժամկետների վերաբերյալ։
Ի պատասխան Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը նշեց, որ թռիչքների վերականգնման ամենակարևոր չափանիշը լինելու է տվյալ երկրում համաճարակային իրավիճակը, որը նաև համակարգվելու է Լատվիայի և Էստոնիայի հետ։ Ինչ վերաբերում է շենգենյան գոտուց դուրս ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցին, նախարար Լինկևիչիուսը նշեց, որ այս պահին Լիտվան չի դիտարկում այդ հարցը և առաջնորդվելու է Եվրոպական հանձնաժողովի խորհրդատվություններով։
 
Լիտվայի առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան իր հերթին նշեց, որ թռիչքների վերականգնման համար կա ևս մեկ նախապայման, ըստ որի շաբաթը մեկ անգամ դիտարկվելու են միայն այն երկրները, որտեղ կորոնավիրուսի վարակման դեպքերը յուրաքանչյուր 100 000 բնակչի դեպքում չեն գերազանցել 25-ը վերջին 14 օրերի ընթացքում։