Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Մայիսի 3-ին Լիբանանի MTV հեռաստեսիլի կայանի ուղիղ եթերում արաբ հեռուստադիտողի  համար հեռարձակվող երաժշտական հատուկ Musical հայտագրում հանդես է եկել Armenian Soul Band հայկական խումբը։  Ելույթը հասանելի է եղել ոչ միայն Լիբանանում, այլեւ արբանյակային հեռարձակմամբ ողջ արաբական աշխարհում։ Հաղորդումը վարել են հայտնի հաղորդավարներ Ղասսան Եամմին եւ Ռանիան։

Armenian Soul Band-ի կազմում հանդես են եկել դուդուկահար Ռաֆֆի Չիլինկիրեանը, կիթառահար Հակոբ Փամպուքեանը եւ սրինգահար
Կարո Սվաքճեանը։ Հաղոդրումը սկսվել է «Տէր Ողորմիա» շարականով, որը երաժիշտները նվիրել են ոչ միայն  Հայոց Ցեղասպանության զոհերի  (24 Ապրիլ 1915) , այլեւ  Լիբանանի նահատակների(6 Մայիս 1916) հիշատակին,  որոնք նույն Օսմանյան կայսրության զոհն են դարձել։ Այնուհետեւ հայ երաժիշտները կատարել են
«Հով արեք սարեր ջան», «Կռունկներ», «Ծաղկած Բալենի»,«Ծիծեռնակ»։

Հաղորդավար Ղասսանը ամէն մի ելույթից առաջ  մանրամասն տեղեկություններ է փոխանցել ստեղծագործությունների մասին։

Հաղորդման վերջում թե Ռանիան եւ թե Ղասսանը հատուկ կերպով ոգեկոչել են հայ ժողովրդին,  որ ցեղասպանություն է տեսել եւ բարեմաղթանքներ ուղղել հայ ժողովուրդին։

 

Դիտել տեսերիզը հոս՝ https://www.facebook.com/Raffi.Duduk.Chilingirian/videos/667966377085535/?refid=12

(ովքեր արաբերէն չեն հասկանում, կարող են  կարդալ անգլերեն subtitles, պարզապէս վիդեոյի մեջ սեղմելով settings ու caption > turn on)