Ապրիլի 18 ին Նյուրնբերգի օպերային թատրոնի Գլուք Զալում մեծ հաջողությամբ կայացավ Հրաչուհի Բասենցի մենահամերգը «Տուն Արի» խորագրով, նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյա տարելիցին, որտեղ հնչեցին Կոմիտասի գերմաներեն և հայերեն երգերը, ներկայացվեցին ազգային տարազեներ հանրահայտ նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու՝ (պատասխանատուներ Աստղիկ և Սամվել Մինասյաններ) և «Սփյուռքից Հայրենիք» մշակութային-հասարակական կազմակերպության հավաքածուից(տնօրեն՝ Աստղիկ Պետրոսյան): Համերգի սկզբում ցուցադրվեց նաև հատված՝ Սայադ Դաղլիյանի Կոմիտաս Վարդապետի մասին Ստամբուլում նկարահանված «Ինչու» գեղարվեստական ֆիլմից: Երեկոյին ներկա էին Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար` Աշոտ Սմբատյանը, Նյուրնբերգի Հայ համայնքի Ատենապետուհի Մարգարետ Ասոյան-Լինքը, Նյուրնբերգի և Մյունխենի համայնքների Քահանա Տեր Այգիկ Հովհաննիսյանը, Նյուրնբերգի օպերային թատրոնի ինտենդանտ՝ Պիտեր Թայլերը, Էրլանգենում գործող Hayastan-Armenienhilfe կազմակերպության ղեկավար մարմնի անդամ՝ Վոլֆգանգ Ֆոգելը, Նոյմարկտի քաղաքային խորհրդի ինտեգրացիայի և մշակույթի հանձնաժողովի կառավարման անդամ Ռայներ Հորտոլանին և ուրիշ բարձրաստիճան հյուրեր: Ինչպես նաև Թատրոնի խոհանոցում ապրիլի 13-ից մինչև ապրիլի 17 մատուցվեց հայկական ճաշաատեսակներ՝ պատրաստված հայաստանից ժամանած բարձրակարգ խոհարարուհի, Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման ՀԿ-ի պոխնախագահ՝ Ռուզաննա Նահապետյանի կողմից, որին անվերապահորեն օգնում էր Նարինե Ջոյդըն: