Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
hovhannes isxanyanՊՐԱՀԱ-Չեխիայի միջնակարգ դպրոցների ուսուցիչների մոտ 90 տոկոսը այսուհետ իրենց աշակերտներին կդասավանդեն նաեւ ,,Հայոց ցեղասպանություն,, թեման։  Այս մասին ՕՐԵՐ եվրոպական ամսագրին հայտնում է չեխ դասախոս, լրագրող եւ հրապարակախոս Մոնիկա Հորսակովան, ում նախաձեռնությամբ Չեխիայի կրթական ,,Նորագույն պատմություն,,/www.moderni-dejiny.cz/ կայքէջում ոչ միայն հրապարակվել է Հայոց ցեղասպանության մասին հոդված, այլեւ իր գործընկեր Կլարա Ռեժնիչկովայի հետ նկարահանել եւ տեղադրել է 15 րոպեանոց վավերագրական ֆիլմ՝ Սիլեզյան համալսարանի ուսանողների գրած սցենարով։ Այս նախաձեռնությանը աջակցել է չեխահայ հայտնի գործարար, ,,Մարլենկա,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը, ով նաեւ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է։ Ֆիլմում նա ոչ միայն պատմում է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապերի մասին, այլեւ կոչ է անում Չեխիայի իշխանություններին հետեւել հարեւան Սլովակիայի օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ֆիլմում ներկայացվում են նաեւ հայաստանցի Հովհաննես Իշխանյանի վկայություններն իր ընտանիքի եւ  թուրքերի իրականացրած դաժանությունների մասին։ ,,Հայկական ցեղասպանություն,, ֆիլմի նկարահանմանը օգտագործվել են նաեւ  Երեւանի Հայոց ցեղասպանության ինստիտուտ- թանգարանի տրամադրած  նյութերը։