Չեխ կինոգործիչների մի քանի մասնագիտական կազմակերպությունների անդամներ դիմել են կառավարությանը, որպեսզի առանց դիմակների նկարահանումներ սկսելու թույլտվություն ստանան։ Ֆիլմարտադրողները նշել են, թե ինչպիսի դժվարություններ ու վնասներ է բերում այդպիսի արգելանքը։
Անցած երկու ամիսների պարտադրված պարապուրդի պատճառով Չեխական կինոընկերություններն արդեն իսկ կրել են 4.5 միլիարդ կրոնի վնաս՝ չկատարելով արտասահմանյան պատվերները։ Կինոթատրոնները կրել են ամսական 100 միլիոն կրոնի վնաս, 1.8 միլիարդ կրոնի տարեկան եկամուտ ունեցող գովազդային շուկան նույնպես վնասներ է կրել։
Չեխական ամենամեծ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնը այս տարի հուլիսին այլեւ տեղի չի ունենա, այն տեղափոխել են 2021 թվական։ Իսկ Ֆեբիոֆեստ Պրահայի կինոփառատոնը տեղափոխվել է 2020 թվականի նոյեմբեր։
Օրեր