Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ ու մասնագետներ: Oտար բառերի հայերեն համարժեքների այս ցանկում տեղ են գտել մասնագիտությունների անվանումներ։ Վաղուց հայտնի, ինչպես և նոր մասնագիտությունների մեծ մասն ունի հայերեն անվանում, սակայն դրանք հանիրավի անտեսվում և չեն գործածվում: Հորդորում ենք մասնագիտությունը նշելիս գործածել հայերեն անվանումը։ 

1. ալպինիստ – լեռնագնաց, լեռնարշավորդ

2. անալիտիկ – վերլուծաբան

3. անեսթեզիոլոգ – անզգայաբան

4. աստրոլոգ – աստղաբան

5. գիդ – զբոսավար, ուղեվար

6. դեգուստատոր – համտեսող, համտես

7. դերմատոլոգ – մաշկաբան

8. դիպլոմատ – դիվանագետ

9. էկոլոգ – բնապահպան

10. էկոնոմիստ – տնտեսագետ

11. էպիդեմիոլոգ – համաճարակաբան, համաճարակագետ

12. թեորետիկ – տեսաբան

13. ինֆեկցիոնիստ – վարակաբան

14. իվենթ մենեջեր – միջոցառումների կազմակերպիչ, կազմակերպիչ

15. լեկտոր – դասախոս

16. կասիր – գանձապահ

17. կարդիոլոգ – սրտաբան

18. կոնսուլտանտ – խորհրդատու

19. կո(ո)րդինատոր – համակարգող

20. մարքեթոլոգ – շուկայագետ, շուկայաբան

21. շտանգիստ – ծանրորդ

22. պաթոլոգ – ախտաբան

23. ռեանիմատոլոգ – վերակենդանացնող

24. ռեժիսոր – բեմադրիչ

25. ռեստավրատոր – վերականգնող

26. սլեսար – փականագործ

27. սպորտսմեն – մարզիկ

28. ստիլիստ – ոճաբան, ոճագետ

29. սուիցիդոլոգ – ինքնասպանագետ

30. սուֆլյոր – հուշարար

31. տրավմատոլոգ – վնասվածքաբան, արևմտահայերեն՝ բեկաբույժ

32. տրեներ – մարզիչ

33. փիար մենեջեր - հանրային կապերի պատասխանատու

34. փրոջեքթ մենեջեր – նախագծերի կառավարիչ, ծրագրերի ղեկավար

35. ֆլորիստ – ծաղկահարդար, ծաղկաբույծ

 

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ