Հարգե՛լի Հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ն իրականացնում է համահայկական դրամահավաք, որի մանրամասները ներկայացվում են հետևյալ հղումով՝ https://www.himnadram.org/en:
Խրախուսվում է արտերկրից նվիրատվություններն իրականացնել բացառապես այս հարթակով։ Նշենք, որ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի գրասենյակի կամ ներկայացուցչի առկայության դեպքում, նվիրատվությունը հնարավոր է փոխանցել տեղում (ԱՄՆ, Կանադա, ԵՄ), քանի որ մեծամասամբ դրանք հարկազատվում են։ Բոլոր տեսակի նվիրատվությունների դեպքում նպատակի տողում անհրաժեշտ է գրել COVID-19։
Հիմնադրամի կառույցի բացակայության, սակայն հարկազատման անհրաժեշտության պարագայում՝ գումարը հնարավոր է փոխանցել տվյալ երկրում գործող այլ բարեգործական կազմակերպություններին, որոնք ունեն այդ հնարավորությունը (օրինակ՝ ՀԲԸՄ):
Վերջիններս իրենց հերթին այդ գումարները կփոխանցեն «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի հաշվեհամարներին․ հիմնադրամների կառույցներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.himnadram.org/en/partners: «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի հաշվեհամարին արտերկրից ուղիղ փոխանցման դեպքում հարկազատում չի լինում։
Ստորև ներկայացնում ենք դրամահավաքի վերաբերյալ տեղեկատվական հոլովակները հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով՝ համայնքային հնարավորինս լայն շրջանակներում վերոնշյալ դրամահավաքի մասին տեղեկատվությունը տարածելու խնդրանքով։
ARM https://www.youtube.com/watch?v=KW-v2ga-nwI
ENG https://www.youtube.com/watch?v=6hs9CSDFbxw
FRA https://youtu.be/ybww8ZRJUxs