Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ապրիլի 24, 2020թ. Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ավստրիայում

Ամեն տարի ապրիլի 24-ին հայ ազգը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Ավստրիայի Հայ Առաքելական Համայնքի Ղեկավարությունը ի դեմս Համայնքի Ատենապետ' Դր. Վահագն Ամիրջանյանի, համայնքի Փոխատենապետ' Դր. Էդուարդ Ֆրանգուլյանի, այսօր' ս.թ. ապրիլի 24-ին, համայնքի բոլոր անդամների անունից հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վիեննայի կենտրոնում գտնվող Ֆրանց Վերֆելի հուշարձանի և Հայ Առաքելական Սբ․ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Արդեն 105 տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու ամբողջ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան կայսրությունում (ժամանակակից Թուրքիա) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

1915 թվականի ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Հայ ժողովուրդը, ցեղասպանության հետևանքով սփռվելով ողջ աշխարհով մեկ, գրեթե ամենուր կառուցեց իր ապրած ողբերգությունը հավերժացնող հուշարձաններ:

Ցեղասպանությունը խորը վերք թողեց հայ ժողովրդի հոգեբանական կերտվածքի վրա, բերեց կոլեկտիվ ու պատմական հիշողության նոր շերտի առաջացմանը, որն աչքի է ընկնում խոր զգացմունքայնությամբ ու տևական ազդեցությամբ:

 

orer.eu