Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Կորոնավիրուսի հետևանքով առաջացած համավարակը անդառնալի մարդկային կորուստների պատճառ դարձավ:

Այսօր ողջ աշխարհը պայքարում է չարաբաստիկ վիրուսի դեմ՝փորձելով փրկել մարդկային կյանքեր և վերանականգնել ողջ մարդկության բնականոն կյանքը: Հաշվի առնելով այս հանգամանքը և ինչպես աշխարհի բազմաթիվ երկրների, այնպես էլ մեր երկրի վրա ծառացած այս դժվարագույն խնդիրը՝ Թովմասյան Բարեգործական Հիմնադրամը հանձն առավ կազմակերպել բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն շոու-ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով, որը ուղիղ կհեռարձակվի 02.05.2020, ժամը 20:20 միառժամանակ Երևանից (“Dvin Music Hall” համերգային սրահից) և Լոս Անջելես ՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար:

Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան “Dvin Music Hall”-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing), իսկ Լոս Անջելեսի մեր հայ արտիստները համերգին կմիանան տանից՝առցանց (#StayHome):

Համերգին մասնակցություն կունենան՝ 1. Aram MP3 2. Arame 3. Arman Hovhannisyan 4. Artak Tovmasyan 5. Armenchik 6. Ara Martirosyan 7. Andy 8. Alla Levonyan 9. Erik Karapetyan 10. Tata Simonyan 11. Iveta Mukuchyan 12. Lilu 13. Kamo Seyranyan 14. Karen Sevak 15. Karen Boksyan 16. Hripsime Hakobyan 17. Hayko 18. Harut Pambukchyan 19. Harout Balyan 20. Martin Mkrtchyan 21. Mher Armenia 22. Monika Nazaryan 23. Mavr Mkrtchyan 24. Noro 25. Jony 26. Razmik Amyan 27. Saro Tovmasyan 28. Sona Garik 29. Sargis Eghiazaryan 30. Sona Shahgeldyan 31. Sofi Mkheyan 32. Super Saqo 33. Tigran Asatryan 34. Me Project 35. Narek Makaryan 36. Haykuhi Babakhanyan Համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում կորոնավիրուսի դեմ #covid19 դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

Համերգի տոմսերի վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք ձեռք բերելու գործում:

Տոմսերի ձեռքբերման մանրամասները հասանելի են կից ներկայացվող եռալեզու տեղեկատվական թերթիկներում, իսկ տեսաձայնագրությունները՝ հետևյալ հղումով՝ https://www.mfa.am/filemanager/Videos/Tovmasyan.zip։

● Տոմսերի վաճառքից հասույթի հավաքագրման ողջ ընթացքը հասանելի կլինի առցանց, և մեր հիմնադրամը կանի հնարավոր ամեն ինչ՝ ողջ պրոցեսի թափանցիկությունն ապահովելու համար:

Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ և օգնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս պահին ունեն մեր օգնության կարիքը:

Տոմսերի վաճառքի, արտիստների ամբողջական ցուցակի և յուրօրինակ ֆլեշմոբի մանրամասներն այս հղումով՝ Https://all.me/tovmasyanfoundation Տոմսեր կարող եք ձեռք բերել առցանց՝ https://vrticket.page.link/APP կայքում: 🌍

Միասին Մենք Կարող Ենք! #TogetherWeCan