Ապրիլի 21-ին Ռումինիայի Պիտեշտ քաղաքում, Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանի նախաձեռնությամբ, ծխական խորհրդի անդամ Արաքսի Էլուքյանի ջանքերով և Ռումինիայի Հայոց Միության Պիտեշտի մասնաճյուղի օգնությամբ՝ <<Դինկու Գոլեսկու>> անվան գրադարանի հանդիսությունների դահլիճում մեկնարկեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ռումինացի նշանավոր բանաստեղծուհի Դենիսա Պոպեսկուն հանդես եկավ բացման խոսքով, որից հետո ռումինացի նշանավոր պատմաբան Մարիուս Կըրժան լուսաբանեց ներկաներին ցեղասպանության ամբողջ իրական պատմությունը, իսկ ռումինացի նշանավոր դերասաններ Միռելա Դինու Պոպեսկուն և Ֆլորին Դմիտրուն հատվածներ կարդացին Վարուժան Ոսկանյանի <<Շուշուկների Մատյանը>> գրքից, Հենրի Մորգենթաուի հուշերից: Ռումիներեն ընթերցեցին նաև Դանիել Վարուժանի և Պարյուր Սևակի բանաստեղծություններից: Ժողովից ավարտին Պիտեշտի հոգևոր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը 100 տարվա ոճիրից հետո, որևէ բան չի մոռացել, այլ միշտ արթուն է պահում իր ընտանիքում այդ ոճրագործությունը՝ փոխանցելով սերունդներինարդարության պահանջի զգացումը, որ դեռ ի կատար չի ածվել: Անշուշտ, նշեց Տեր Հայրը, շատերը կարծում են, որ տարիները ամեն ինչ մոռացության կտանի, բայց այդպես չէ, քանզի հայը ապրում է միշտ հիշողությամբ, մինչև այն ժամանակ, երբ չտեսնի արդարությունը: Ժողովից հետո ներկաները ցանոթացան նաև Ցեղասպանությանն նվիրված ցուցահանդեսին և Ռումինիայի Հայոց միության կողմից հրատարակված գրքերին, որոնք առընչվում են ցեղասպանության հետ: Ռումինահայոց մամուլի դիվան