Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության նախաձեռնությամբ, երեքշաբթի ապրիլի21ին Բարսելոնայի Էլ Բորն մշակութային կենդրոնում տեղի ունեցավ խորհրդաժողոու գեղարվեստական հայտագիր, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանությանը 100 ամյակին: Միջոցառմանը ներկա էին հյուպատոսներ, Կատալունիա մարզի կառավարության և քաղաքական ներկայացուցիչներ, դասախոսներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց ԻԹ-ում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը:Նա ողջունեց ներկաներին, խոսեց այս տարվա կարեվորության մասին, շնորհակալություն հայտնեց այն երկրներին, այդ թվում նաև Կատալունիային որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, հիշեցրեց Եւրոպական Խորհրդարանի Հայոց Ցեղասպանության մասին ընդունած բանաձևը և Հռոմի Պապի կատարած հայտարարությունը, որը իր ազդեցությունը թողել է Կաթոլիկ երկրների և Եվրոպայի վրա: Որպես միջոցառման բանախոսներ ելույթ ունեցան՝ Բարսելոնայի Համալսարանի (UAB) դասախոս և բանասեր՝ Մարիա Օհաննէսյանը. Նա իր ելույթում խոսեց Հայոց Ցեղասպանության ընթացքում ու հաջորդող տարիներին, կանանց ու աղջիկների կրած զգացումների, ապրումների ու ցավերի մասին: Լրագրող և արևելյան Եվրոպայում TV3-ի նախկին թսղթակից՝ Յիլբերտ Ֆերրին (Llibert Ferri Mateo)անդրադարձավ բոլոր ցեղասպանություններին որոնք իրականացվել են Հայոց ցեղասպանությունից հետո: Գրող՝ Մանել Ֆորքանոն (Manel Forcano i Aparcio)խոսեց մշակութային ջարդի ու ցեղասպանության ընթացքում մտավորականների նահատակության մասին: Բարսելոնայի Համալսարանի (UAB) ժամանակակից պատմության դասախոս՝ Ժուան Բապտիստա Քույան (Joan Baptista Culla) պատմական ակնարկ ներկայացնելուց հետո կենդրոնացավ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության վրա: Երեկոյի գեղարվեստական մասը ներկայացրեցին՝ դաշնակահար Նարինե Կուլիկյանը, ջութակահար Տաթեւիկ Խաչատրյանը, սոպրանո (Soprano) Հասմիկ Իսահակյանը և մեցցո-սոպրանո (Mezzosoprano) Շուշանիկ Հովհանիսյանը: Միջոցառումը վարեց Արմեն Սիրույանը: