Պանկլատէշի Տաքքա քաղաքի հին հատուածի Արմանիթոլա շրջանu գտնուող հայոց հնագոյն եկեղեցիներէն մէկու՝ Սուրբ Յարութիւն հայ առաքելական եկեղեցին վերջին տասնամեակներուն պահող միակ հայը՝ Միքայէլ Յովսէփ Մարտիրոսեանը հեռացած է կեանքէն: Մահուան լուրը հաղորդած է անոր ընտանիքը՝ նշելով, որ Տաքքայի մէջ արդէն հայ չկար, եկեղեցին վաղուց վանահայր չունէր եւ Մայքլ Ճոզեֆ Մարթինն էր Տաքքայի մէջ ապրող միակ հայը, որ կը պահէր եկեղեցին: Ան ծնած էր 1930-ին՝ Պուրմայի մէջ եւ Տաքքա գացած էր 1942 թուականին։ 1980-ականներէն ան կը խնամէր եկեղեցին եւ անոր յարեւանութեամբ գտնուող գերեզմանատունը, ուր թաղուած են մօտ 400 հայեր։ Այս մասին հաղորդում է Արեւելքը։
Հայկական եկեղեցիին մատուցած իր ծառայութեան համար Ճոզեֆ Մարթինը Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմէ շքանշան ստացած էր: Ան մահացած է Գանատայի մէջ, ուր փոխադրուած էր տարիքի եւ հիւանդութեան բերումով՝ զաւակներուն մօտ ըլլալու համար:
Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1781 թվականին Արմանիտոլա շրջանի հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, որ հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնին։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում:
Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է երկրի ճարտարապետական հուշարձանների ցանկում։ Նշում է իր հաղորդագրության մեջ Արեւելքը։