2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։
Այդ օրերին նա խոշոր ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Համարվում է, որ առճակատումը տևել է ապրիլի 2-5-ը, սակայն իրականում ռազմական գործողությունները շարունակվեցին նաև այդ չորս օրերից հետո, երբ ադրբեջանական հարձակման առաջին ու ուժեղ թափը կոտրվել էր հայկական բանակի հերոսական կռվի շնորհիվ։
Ապրիլյանը հայ ժողովրդին տվեց նոր հերոսներ, ցավոք՝ նաև նրանց կյանքերի գնով։ Իսկ ադրբեջանական կողմը, որ հերթական անգամ խախտել էր զինադադարի փաստաթուղթը, հերթական անգամ չքստմնեց իրեն հատուկ գործելաոճից՝ սպանել քաղաքացիականների՝ ծերերի, կրակել դպրոցի վրա՝ սպանվում ու վիրավորվում են երեխաներ, «գերի» տանել զոհված կամ վիրավոր զինծառայողների...
Եվ ահա այդ ոճրագործությունից անցել է արդեն չորս տարի, կապված սրա հետ թե մեր երկրում, այնպես էլ արտերկրում մինչև օրս կազմակերպվում են կլոր-սեղաններ, քննարկումներ, տարաբնույթ ռազմա-հայրենասիրական միջոցառումներ՝ ոգեկոչելու ապրիլյան հերոսներին ու հերոսամարտը, մեր հանրությանն ապացուցելու, թե որքան հզոր է մեր բանակն ու հայ զինվորը։ Այսպիսով՝Ապրիլյան 4-օրյա պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Այս առիթով ես ցանկանում եմ ներկայացնել մի շարք մտավորականների, հերոսածին մայրերի ու այդ օրերի ականատես զինվորների հուշերը ներկայացնել մեր ընթերցողներին:
<< 2016թ. ապրիլյան այս օրը Մարտակերտի շրջվարչակազմի շենքի նիստերի դահլիճում ամենամսյա նիստն էր՝ նաև համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Գարնանային այդ արևոտ օրը ով կմտածեր, որ այդ գիշեր պատերազմ կսկսվի... կյանքը լի է փորձություններով։ Ապրիլյան պատերազմի օրերը անմոռանալի են։
Հիշում եմ ամեն պահը...հիշում եմ մեր քաջ զինվորների սխրանքը։ Այդ օրերին մտածում էի, որ անգնահատելի է նրանց կատարածը և երևի թե չի լինի այնպիսի պարգև, որ հավասարազոր լինի նրանց այսքան նվիրվածությանը... Ես եղել եմ Ապրիլյան պատերազմին մասնակից լրագրող, լուսաբանողը: Այցելել եմ դիրքեր, հերոս տղաների մասւն լուսաբսնել եմ, Թալիշի 170 դիրքի միակ ողջ մնացած հետախույզին եմ տեսել՝ Արսեն Խաչատրյանին, հետախույզ է, մականունը Բուդուլայ, եղել 116 մարտական և մյուս դիրքեևում: Ճանաչում եմ շատ հերոս տղաների ում հետ անցկացրել եմ հարցազրույցներ, ինչպես նաև հաճախ հանդիպել պատերազմի մասնակից հրամանատարներին: Մարտակերտում իրավիճակն այդ օրերին ևս վատ էր, ինտենսիվ հրետակոծություն էր, միակ կին ղեկավարն էի, որ մնացել էի այդ օրերին: Գրեթե բոլոր լրագրողներին ուղեկցել եմ դիրքեր: Զարմանալի էր զինվորի մարտական տրամադրվածությունը։
Վերջում կհավելեմ Թող միմիայն խաղաղությունը թևածի մեր երկրում:Դրանք օրեր էին ՝ հերոսացումի, հպարտության, զարմանքի, ցավի, կորստի, հաղթանակի...Փառք մեր Հերոսներին, խոնարհվում ենք >>:- հիշում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի <<Ջրաբերդ>> պաշտոնաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ԱՀ ժուռնալիստների միության անդամ, լրագրող , գրողների, ժուռնալիստների միության անդամ, մի շարք պատվոգրերի ու հուշամեդալների արժանացած Լուսինե Զաքարյանը:
<<2016թ ապրիլի առաջին տասնօրյակը բոլորիս համար էլ լարված էր ու անհանգիստ։Մեր դպրոցում դա ավելի շատ էր զգացվում,որովհետև աշակերտների հայրերից շատերը պայմանագրային զինծառայողներ էին,և բանակում էլ զինծառայողներ ունեինք գյուղից։ Մեր զինվորներից էր նաև Քյարամ Սլոյանը ,որ մի քանի ամսից զորացրվելու էր։Համեստ ու խելացի տղա էր։Տարբերվում էր իր պարզ բնավորությամբ,ընկերասեր էր,սիրում էր ընտանիքը և առանձնահատուկ ջերմությամբ էր վերաբերվում իր մայրիկին: Մենք(մանավանդ ուսուցիչներս) անում ենք ամեն ինչ քառօրյա պատերազմի հերոսների հիշատակը մատաղ սերնդի սրտերում վառ պահելու համար։Ամեն տարի միջոցառումներով ,բաց դասերով,տեսանյութերով անդրադառնում ենք պատերազմի մասնակիցներին,պատվում ենք կենդանի հերոսներին և գլուխ խոնարհում հերոսաբար զոհված քաջերի գերեզմանին։ Իսկ ինչ վերաբերվում է նորակոչիներին, ապա նշեմ, որ նախ նրանց մաղթում եմ խաղաղ ծառայություն։Իմ խորհուրդը ավելի շատ մայրական է՝ իրենց զգոն պահեն,հետևեն կարգապահությանը առողջությանը։Առաջին գծում մեր քունը հսկող զինվորին ոչ թե խորհուրդ է պետք,այլ օրհնանք։ Ես կողմ եմ,որ հայոց օրացույցում որպես պատմական օր նշվի ապիիլի 2_ը։Ասեմ նաև,որ առանց նշելու էլ այս օրը բոլորիս համար է յիշարժան,չէ՞ որ պատերազմին մասնակցող կար համարյա յուրաքանչյուր ընտանիքից:>>-իր խոսքում նշեց Արտաշավանի դպրոցի տնօրեն Ռուզաննա Մինասյանը։
<<Արմենը շատ նվիրված մարդ էր: Եթե նվիրվում էր, ուրեմն լիարժեք նվիրվում էր,լինի զինվոր թե ընկեր ու թե ընտանիքի անդամ: Նա իմ ընկերն էր, ինձ հետ ամեն ինչ կիսվում էր: Հասուն էր, ամեն ինչ կարելի էր նրա հետ քննարկել: Որպես զինվորական նա իրեն շատ հպարտ էր զգում: Նրա հայրենասիրությունն ու ոգին (дух)-ը սերմացել է բոլորի ներսում: Այդպես պետք է լինի,ինչ պատկանում է մեզ ոչ մի բան չպետք է տալ ուրիշին: Սա պետք է հասկանան բոլոր մարդիկ: Արմենն այնքան պայծառ նպատակներ ուներ,որոնք կուզենայի դրանք իրականում տեսնել: Կուզենայի տեսնել նրա գեներալի համազգեստը, ծառայողական մեքենան: Շատ կցանկանայի նրա դիրք բարձրանալն, որ պետք է բարձրանար երեխաների հետ: Նա ասում էր, որ առաջին տղաս պետք է զինվորական լինի ու զինվորականն Ուրֆանյանների դինաստիայից է սկսելու … Ես զարմանում ու ապշում էի նրա ասածներից: Ես մինչև օրս վստահ եմ, որ ներկայիս ու գալիք զինվորականների մոտ սերմացած է նրա ոգին (дух)-ը >>-պատմում էր Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, ՀՀ ԶՈՒ կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝Համեստ Ուրֆանյան Ներսիսյանը:
«Տիգրանը միշտ իր անունով էր հպարատնում. Տիգրան Մե՜ծն եմ, Տիգրան Մեծը։ Մի անգամ ասեցի՝ «դե որ էդպես է, կարո՞ղ է՝ մի օր մեր հողերն էլ հետ վերցնես», պատասխանեց՝ «վերցնելը չգիտեմ, բայց որ եղածն էլ պաշտպանենք, ղայդին տղա կլինենք Տիգրանը շատ լավ երգում էր, բայց որոշ ժամանակ երաժշտական դպրոց հաճախելուց հետո մի անգամ Շուշան Պետրոսյանի երգերից մեկը կատարելու առաջարկի պատճառով երգելն անվանեց «աղջկա մասնագիտություն» ու շարունակեց զբաղվել բռնցքամարտով։
Կատակասեր ու սուր հումոր ունեցող Տիգրանին բոլորն առաջարկում էին իրեն փորձել այդ ասպարեզում ու դառնալ դերասան-հումորիստ, բայց Տիգրանը պատրաստ չէր բոլորի աչքի առաջ ցույց տալ իր տաղանդը։ Արդեն վերջին դասարանում էր, տարբեր ուսումնական հաստատություններից գալիս էին ուսումն իրենց մոտ շարունակելու հնարավորություններին ծանոթացնելու համար։ Եկավ տուն ու ասեց, որ որշել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել։ Շատ զարմացանք. մինչև էդ դրա մասին խոսք անգամ չէր եղել։ Ասեց, որ շատ տպավորվել է, թե ոնց են ներկայացրել, մեջն էլ հայրենասիրություն է արթնացել, ու պետք է անպայման էնտեղ սովորի։ Ես փորձում էի համոզել, որ հումորի գծով շարունակի, բայց չհամաձայնեց։ Առաջին տարին չընդունվեց։ Հետո ամեն ինչ արեց, որ ինձ հակառակ ընդունվի։ Ավարտելուց հետո ուզում էր «Եղնիկներ» գնալ, բայց Մարտակերտ ընկավ։ Ես էլ ուրախացել էի, մտածում էի՝ գոնե քաղաք է, շատ վատ չի լինի»։ Ապրիլը լարված էր։
Ինչ վերաբերվում է ապրիլյան պատերազմի մասին հուշերին, ապա ասեմ, որ այդ օրվանից տղայիս կորստի ցավը ես վերապրում եմ ամեն րոպե, մոր համար չկա ավելի սոսկալի բան քան իմանալ որդու մահվան լուրը, ես դա չեմ կարող նկարագրել բառերով, դա մեծ ցավ ու տառապանք է, որը չեմ ցանկանա ոչ մի ծնողի։ Տիգրանս ապրիլի 2-ին, խոսել է նշանածի՝ Մարիիս հետ, նաև մյուս որդուս հետ, կապը շատ հաճախակի չի եղել, բայց Տիգրանս պարբերաբար զանգահարել է, որպեսզի մենք շատ անհանգիստ չլինենք։
Ապրիլի 24-ից հետո որոշ չափով անհանգստությունս անցել էր, մտածում էի, որ եթե բարեհաջող անցնի ամեն ինչ երևի կխաղաղվի, որովհետև սովորաբար այդ օրերին միշտ ավելի ակտիվ էր լինում թշնամին։ Ճիշտ է փորձում էի ինձ հանգստացնել, որ ամեն ինչ լավ կլինի, բայց մոր սիրտն ավելին գիտեր։ Ապրիլի 26-ին, երբ ամբողջ գործողությունների երկրորդ ամենաուժեղ հրետանակոծությունն էր եղել Մարտակերտ քաղաքի ու դիրքերի ուղղությամբ, այդ օրը տղաս զոհվեց, ցույց տալով, որ իր համար իր զինվորների անվտանգությունն ավելի կարևոր է։ Այդ օրվանից ի վեր Տիգրանիս շունչն Արցախում եմ զգում, հաճախակի այցելում իր դիրք ու վերգտնում տղայիս ներկայությունը սահմանին, հակառակորդի քթի տակ, այնտեղ ուր նա վերջի անգամ է եղել։
Նա իր արարքներով է ցույց տվել որ տեսակով հերոս է, ծառայության տարիներին միշտ արժանացել է խրախուսանքների, մի քանի անգամ ճանաչվել Լավագույն դասակի հրամանատար, բայց ուզում եմ ընդգծել, որ այս ամենից զատ Տիգրանս վայելում էր իր զինվորների սերն ու հարգանքը, որը անգնահատելի թանկ է մեզ համար։ Այն հուշերն ու պատմությունները որոնք մեզ պատմել են իր զինվորները դրանք ապացուցում են, որ մենք հայրենիքին արժանի զավակ ենք տվել, իսկ իր համար սպա լինելը միայն սոսկ աշխատանք չէր։ Նաև ցույց տվել որ տեսակով հերոս է, ծառայության տարիներին միշտ արժանացել է խրախուսանքների, մի քանի անգամ ճանաչվել Լավագույն դասակի հրամանատար, բայց ուզում եմ ընդգծել, որ այս ամենից զատ Տիգրանս վայելում էր իր զինվորների սերն ու հարգանքը, որը անգնահատելի թանկ է մեզ համար։ Այն հուշերն ու պատմությունները որոնք մեզ պատմել են իր զինվորները դրանք ապացուցում են, որ մենք հայրենիքին արժանի զավակ ենք տվել, իսկ իր համար սպա լինելը միայն սոսկ աշխատանք չէր։Իր ծառայությունով ու սխրանքով ցույց տվել որ տեսակով հերոս է, ծառայության տարիներին միշտ արժանացել է խրախուսանքների, մի քանի անգամ ճանաչվել Լավագույն դասակի հրամանատար, բայց ուզում եմ ընդգծել, որ այս ամենից զատ Տիգրանս վայելում էր իր զինվորների սերն ու հարգանքը, որը անգնահատելի թանկ է մեզ համար։ Այն հուշերն ու պատմությունները որոնք մեզ պատմել են իր զինվորները դրանք ապացուցում են, որ մենք հայրենիքին արժանի զավակ ենք տվել, իսկ իր համար սպա լինելը միայն սոսկ աշխատանք չէր: Մեր նորակոչիկներին բոլոր զինծառայողներին, սպաներին մայրական խորհուրդ եմ տալիս լինել միշտ զգոն քանի, որ թշնամին նույն թշնամին է ու ցանկացած պահի կարող է անցնել իր գործելաոճին։ Նաև հորդորում եմ բոլորին, լինել միմյանց հանդեպ ավելի հոգատար, ըմբռնող, փոխադարձ հարգանքի մթնոլորտում պահպանել իրար հանդեպ ունեցած պարտավորությունները, անվնաս վերադառնալ դեպի հայրենի օջախներ։ Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածները անկախ թե որ թվականին են զոհվել նրանք հավասարվում են, հայրենիքը նրանց պիտի ընդունի հավասարապես ու արժևորի հավասարապես։ Մեր տղաները զոհվում եմ մի գաղափարի համար՝ ամուր պահպանել հողը որը իրենց են ժառանգել իրենց պապերն ու հայրերը։ Ներկայիս սերունդը քիչ թե շատ փորձում է ճանաչել մեր տղաներին, ապրեցնել շատերին, բայց հորդորում եմ հիշել բոլորին, առանց բացառությունների, հայրենիքը բոլորինս է, նրա համար զոհվածները ևս բոլորինս են։»»- պատմում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի ու Պաշտպանության Բանակի ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի մայրը՝ Սիլվա Մանասյանը։
<< Չեմ հիշում, որ օրն էր, առավոտ, երբ դեռ լույսն ու մութը իրա են խառնված, հայերենում մի շատ գեղեցիկ բառ կա, աղջամուղջ։ Չգիտես ուրախանալ, թե վախենալ այդ բառից։ Սակայն ցավը ավելի շատ ոչ թե բառի էությունից էր, այլ նրանից, որ տմարդի հակառակորդը գրավված մարտական դիրքի վրա ցցել էին իրենց դրոշը։ Ծնկներումս ու սրտումս դող էր, առանց որեւէ զեկույցի վաշտի հրամանատար Հակոբյան Արտակի հետ նշանառելով ականանետը սկսեցինք կրակել, որպեսզի ցցված դրոշը տապալենք, սակայն, ցավոք սրտի, ֆիզիկապես անզոր էինք այն խոցելու, քանի որ ականանետը թիրախը չէր կարող խոցել, քանի որ հեռու էր գտնվում։ Ասածս ինչ է, երբեւէ թույլ չտաք, որպես հայոց հողի վրա բարձրանա թշնամու դրոշը։ Թույլ չտաք։Նորակոչիկներին ու բոլոր նրանց ովքեր չեն ծառայել խորհուրդս հետեւյալն է... Հայի ճակատագիրը դարերի ընթացքում չի փոխվել։ Մենք մշտապես գտնվում ենք պատերազմի մեջ, մղում ենք գոյության կռիվ... Հայերը նաեւ ցանկանում են մի քիչ «հանգստանալ», վայելել Խաղաղությունը, սակայն եթե ցանակնում եք Խաղաղություն, ապա պատրաստ եղեք պատերազմի, առավելապես՝ հաղթելու այդ պատերազմում։ Հայրենիքի պետքական սահմանը ստիպողաբար պահել չկա։ Մենք պարտավոր ենք անել դա հանուն մեր հայրերի, ավագա սերնդի, ինչպես նաեւ Ապրիլի հանուն Հայրենիքի գլուխ դրած տղաների հոգու հանգստության համար։ Ու հայը պարտավոր է անգիր անել ու հիշել, որ մենք կռվում ենք ոչ թե ի հեճուկս թշնամու, այլ ի փառս Հայրենիքի։>>- իր խոսքում նշեց Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն ՀԿ հիմնադիր անդամ, սերժանտ Հրանտ Սարկիսովը:
<<Այդ օրվա իմ զգացողությունները շատ տարբեր էին, մեկ մտածում էի որ Ադամի հետ չի կարող որևէ բան պատահի, մեկ էլ, շատ մեծ տագնապ էի ապրում, որ լայնամաշտաբ պատերազմ է և ամեն ինչ օրհասական է այս պահին։ Հետո հետո անցա, ամենադաժան ապրումների միջով, մինչև ապրիլի 10_ին, մեր տուն եկան զինվորականներ և պատմեցին Ադամի աննախադեպ հերոսության մասին ու ասացին , որ որպես հերոս նրա աճույնը պետք է անփոփվի Եռաբլուր զինվորական պանթեոնում... Ադամը 112 դիրքի ավագն էր, սերժանտ, ջոկի հրամանատար երբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները 1լույս 2_ի գիշերը, հարձակվել են մեր որ գրավեն մեր հողռրը Ադամը որպես դիրքի հրամանատար ղեկավարել է մարտը, ինչպես հմուտ զինվորական և ոչնչացնելով թշնամու հատուկ ջոկատայիններին, հնարավորություն տալով զորամասին երկրորդ գծում ամրանալով , վերջնականապես ետ շպտրտել թշնամուն:Ներկայումս ծառայողներին ու նորակոչիկներին մաղթում եմ, որպեսզի միշտ զգոն լինեն, ոգեշնչվեն մեր հերոսների սխրանքներով և որ իմանան իրենք շատ կարևոր առաքելություն են իրականացնում մեր երկրի համար...>>-իր խոսքում նշեց Ադամ Սահակյանի մայրը՝Գայանե Անտոնյանը:
Վերջերս մեկնել էի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, մասնավորապես՝ Հադրութի շրջան։Այցի ժամանակ որոշեցի այցելել դիրքապահ մեր զինծառայողներին, ովքեր ծառայում էին մարտական հենակետերից մեկում: Հասնելով տեղ հանդիպեցի «զինվորական փոքր ընտանիքի»։ Այստեղ էին տարբեր շրջաններից ու քաղաքներից զորակոչված տղաներ,ովքեր մի մարդու նման այնպես էին կազմակերպում ծառայությունն ու առօրյան,որ հակառակորդն այս տեսնելով զարմանքից սարսափահար կդիմեր փախուստի։Այստեղ հանդիպեցի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Նարեկ Հակոբյանի ( տեղի Ծակուռի գյուղից) և Վրույր Սարգսյանի ( Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից) հետ։ Խոսելով տղաների հետ ծառայության, նրանց մարտական հենակետի առօրյայից,տղաներն ինձ խնդրեցին գրել ապրիլյան քառօրյա պատերազմի մասին։Տղաներից յուրաքանչուրն իր պատմությունը պատմեց ,որը սիրով ներկայացնում եմ ընթերցողին։
Շարքային Նարեկ Նիկոլայի Հակոբյանը ծնվել է 1997 թվականի մարտի 25-ին Ծակուռի գյուղում,շինականի ընտանիքում,ավարտել է տեղի Նելսոն Սայանի անվան միջնակարգ դպրոցը։ Ունի մեկ եղբայր,երկու քույր։Նարեկն ազատ ժամանակ սիրում է զբաղվել ռազմա-հայրենասիրական գիտելիքների զարգացմամբ,ինչպես նաև մեծ հաճույքով կատարում է հայրենասիրական երգեր։ Նա որսի մեծ սիրահար է, որի նպատակով շատ հաճախ ընկերների մասնակցությամբ հաճախում է գյուղի անտառները։ Զրույցի ընթացքում Նարեկը մեծ հուզմունքով պատմեց 2016 թվականի ապրիլյան պատերազմին մասնակցության մասին։ Մասնավորապես, նա հիշեց․«Ապրիլի 2 էր։ Առաջնագծից մեզ հայտնեցին,որ մեր հարևան դիրքերում հակառակորդի կողմից կենդանի ուժի ակտիվություն ու կուտակում է նկատվել,որը պետք է կանխեին մեր երկու դիրքերի տղաները։ Ի վերջո մենք էլ ստանալով հրաման, մեկնեցինք առաջնագիծ,մեր տղաներին օգնություն ցուցաբերելու համար։ Կանգնած էինք խրամատում՝ամեն պահի սպասելով հակառակորդի կողմից արձակված արկի,որն անսպասելի կարող էր նաև մեզ բաժին հասնել։ Բոլորս տրամադրված էին մարտական, թեև ունեինք վախի զգացում։ Սակայն մի պահ հիշելով մեր ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին արագ սթափվեցինք ու գնացինք առաջ՝համախմբվելով մի գաղափարի շուրջ, սեր ու նվիրվածություն դեպի ընտանիքն ու հայրենիքը։ Հասնելով առաջնագիծ,՝ապրիլի 2-ի, լույս 3-ի գիշերը, իմ անմիջական հրամանատարից հրաման ստացա,խոցելու հակառակորդի կարևորագույն դիտակետերից մեկը՝Աղդամի շրջանի Ղալբանդի հատվածից։ Առաջին արկն արձակելիս վրիպեցի,սակայն երկրորդը՝կատարեցի հաջողությամբ։ Ի վերջո մենք հաղթեցինք ու գրավեցինք հակառակորդի ձեռքում գտնվող դիտակետը»։Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու զինվորական բարձր կարգապահության, խիզախության համար ծառայության ընթացքում Նարեկը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի պատվոգրին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետթյան նախագահ Բակո Սահակյանի 02․09․15թ թիվ 192 հրամանագրով արժանացել է արիության 2-րդ աստիճան մեդալի։ Արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պարգևին՝ «Ձեռքի ժամացույց», ի նշանավորումն ապրիլյան քառօրյա պատերազմում մասնակցության ու մարտական խնդիրը գերազանց կատարելու համար։
Շարքային Վրույր Վալենտինի Սարգսյանը ծնվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում, շինարարի ընտանիքում։ Ունի երկու եղբայր։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ունի մի շարք նախասիրություններ,որոնցից գերադասում է ֆուտբոլը։Վրույրը մեծ նվիրումով և պատվով է շարունակում զինվորական ծառայությունը՝բարեխղճորեն կատարելով իր առջև դրված բոլոր խնդիրները։ Վրույրը պատմեց հետևյալը․ «Միշտ երազել եմ լինել հետախույզի կարգավիճակում,որի կապակցությամբ ընկերոջս միջնորդությամբ, դիմեցի ՀՀ ՊՆ Հատուկ Նշանակության բրիգադ,որտեղ ընդունվելուց երեք ամիս սկսեցի մասնակցել ցուցադրական պարապմունքներին։ Նշված միջոցառման ժամանակ ամենատպավորիչը տարբեր կենդանիներին բռնելն ու ուտելն էր,ինչը հետախույզի հակառակորդի թիկունքում գտնվելու ժամանակ գոյատևման ամենաանհրաժեշտ պայմաններից մեկն է։Բրիգադում ծառայության ընթացքում քանիցս արժանացել եմ հրամանատարության խրախուսանքներին։ Ի վերջո ես ցանկանում եմ խոսել հանրության համար ամենացավոտ, սակայն հաղթական պատերազմի՝ապրիլյան քառօրյայի մասին,որտեղ զոհվածների շարքում էր նաև իմ մարտական ընկեր Սասուն Մկրտչյանը։ 2016 թվականի ապրիլի 2 էր,օրը շաբաթ, զանգահարում է իմ ծառայակից ընկերներից Ասրյան Կարենն՝ասելով, որ շուտ ներկայանամ զորամաս,քանի որ լուրջ միջադեպ է տեղի ունեցել։ Զորամաս ներկայանալուց հետո ինձ հայտնում են այդ չարագույժ լուրը,Թալիշի դեպքերի մասին,որտեղ մասնակցում էին մեր մնացած համածառայակիցներն ու ընկերները։Անհապաղ ստանում ենք մեր հաստիքային զենքն ու զինամթերքը և մեկնում նրանց օգնության։Հասնելով Դրմբոն, նկատեցինք, թե ինչպես էր ժողովուրդը տարհանվում։ Այստեղ մնալով շատ կարճ ժամանակ, ինչպես նաև ծանոթանալով իրավիճակի հետ, մեր հրամանատարը՝փոխգնդապետ Գևորգյան Արտյոմն ասաց, որ պետք չէ ժամանակ կորցնել,մենք շուտ պետք է հասնենք մեր համածառայակիցներին օգնության։ Հասնելով Մատաղիս,հանդիպեցինք իսկական մարտի, որտեղ հանդիպեցի իմ հարազատ եղբորը՝Վահանին։ Այս խառը իրադրությունը չխանգարեց մեզ մոտենալու միմյանց ու գրկախառնվելու։ Մեր հանդիպումն երկար չտևեց, ընդհամենը մի քանի րոպե,որից հետո բաժանվելով մեկս մյուսից միացանք մեր մարտական ընկերներին։ Ի վերրջո մեկնեցինք Թալիշ։Ստանալով հրամանատարի հրամանը շարժվեցինք մարտական հենակետ,որտեղից պետք է գրոհով վերցնեինք հակառակորդի կարևորագույն դիրքերից մեկը։ Ժամը 03․00-ին հրաման ենք ստանում անցնել գրոհի՝նշված դիրքը գրավելու համար։ Մարտի ժամանակ տալիս ենք մի քանի վիրավոր ,ինչպես նաև զոհվում է հերոսաբար և անձնվիրաբար մարտնչող իմ մարտական ընկեր Սասուն Մկրտչյանը։ Տեսնելով այս ամենը՝մեր հրամանատարը տալիս է նահանջի հրաման, սակայն ի վերջո իմանալով Սասունի մահվան բոթը, նա հաջորդ օրը հրամայում է շարժվել առաջ և որ արյան գնով էլ լինի պետք է գրավենք այդ կարևորագույն դիրքը և կոչենք ի պատիվ մեր մարտական ընկեր Սասուն Մկրտչյանը։ Վարելով մոտ երկու ժամ անընդմեջ մարտ, ի վերջո գրավում ենք դիրքը և անվանում այն ի պատիվ մեր մարտական ընկերոջ Սասուն Մկրտչյանի Ապրիլյան քառօրյայից հետո մի շարք զինծառայողներ ու մեր ծառայակից ընկերներն արժանացան պետական պարգևների ու արժեքավոր նվերների» -պատմում է շարքային Վրույր Սարգսյանը։
Իմ ակնարկը ցանկանում եմ ավարտել մի հետաքրքիր գրառումով,որը նկատեցի Ապրիլյան մարտական գործողությունների միության մասնակիցների ֆեյսբուքյան էջում.«Փառք ու պատիվ Ձեր հավերժ հիշատակին տղե՛ք....Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...»։ Բացի գրառումը նրանք նաև լուսանկար են հրապարակել Ապրիլյանի տղաները Եռաբլուր զինվորական պանթեոնում խորագրով։
Գարիկ Ավետիսյան