Արագ զարգացող աշխարհում, որտեղ «սահմանները» շատ մոտ են կամ վերացել են, կարևոր է պահպանել լեզուն և նպաստել բառապաշարի հարստացմանը և բնականոն զարգացմանը։ Խրախուսում ենք օտար բառեր գործածելուց հրաժարվելը և դրանց հայերեն համարժեքներին նախապատվություն տալը։ Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։
1. ադմինիստրացիա – վարչակազմ (վարչական անձնակազմ), կառավարչություն
2. ալպինիզմ – լեռնագնացություն, լեռնարշավ
3. ալտրուիզմ – այլասիրություն
4. այսբերգ – սառցալեռ
5. անալոգիա – նմանակություն, համաբանություն, համանմանություն
6. անտիպատիա – հակակրանք 7. անտրոպոլոգ - մարդաբան
8. ավանտյուրիստ – 1. արկածախնդիր, 2. բախտախնդիր
9. ավտոնոմիա – ինքնավարություն
10. արմատուրա – ամրան
11. արշիպելագ – կղզեխումբ
12. բատալիոն – գումարտակ
13. բիբլոգրաֆիա – մատենագիտություն
14. բիոսֆերա – կենսոլորտ 15. բուլյոն – արգանակ (մսաջուր)
16. գազոն – 1. սիզամարգ, 2. սեզ 17. գլոբալ – 1. համաշխարհային, 2. hամընդհանուր, ընդհանուր, համընդգրկուն, ընդգրկուն
18. դեպրեսիա - 1. (բժշկ.) ընկճվածություն, ընկճախտ, 2. (տնտ.) անկում, լճացում
19. դիսկ – սկավառակ
20. ինֆոդեմիա - լրաճարակ
21. կոնտինգենտ – համակազմ
22. միկրոբ - մանրէ 23. չելենջ – մարտահրավեր, կոչ, մրցահրավեր
24. պաթոլոգիա – ախտաբանություն
25. պետիցիա – 1. հանրագիր, 2. խնդրագիր
26. ռեկոմենդացիա – 1. երաշխավորություն, երաշխավորագիր, 2. հանձնարարական, հանձնարարություն, 3. խորհուրդ, առաջարկություն
27. սիմպատիա – համակրանք
28. վորքշոփ – աշխատաժողով
29. քվոտա – չափաքանակ, չափաբաժին
30. ֆոկուսնիկ – աճպարար, ձեռնածու
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ