Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

33 տարեկան հասակում կյանքից հեռացել է ավստրալիացի հայտնի գրոսմայստեր,  Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին։ Այս մասին «Թվիթեր»-իր միկրոբլոգի գրառմամբ տեղեկացրել է Լևոն Արոնյանը, գրելով. «Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց»։/“I have no words to express the grievance over my wife Arianne's death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life... I love you honeybun, sleep tight”./

Արդեն իսկ իրենց  ցավակցական խոսքերն են արտահայտել  բազմաթիվ  շախմատիստներ, մասնավորապես, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստեր Անիշ Գիրին և այլոք։
 
Սոցիալական ցանցերում ամենատարբեր խավերի մարդիկ ցավակցում են Լեւոն Արոնյանին։ Ցավակցական խոսքեր են հղել նաեւ Հայաստանի նախագահն ու վարչապետը։ 

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Լեւոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ.

Սիրելի՛ Լևոն,

Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։

Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եւ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․

Ես և Նունեն , վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։

Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն։

 

Վարչապետի և Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ

Խորապես ցնցված ենք գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից:

Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, և նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում:

Սիրելի Լևոն,
Իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին:

Հայաստանի երեխաներ հիմնադրամի ցավակցական խոսքը.

Պարզապես դժվար է հավատալ, որ ֆիզիկապես այլևս մեզ հետ չէ շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ ու պարզապես ՔՈԱՖ-ի աջակից և ընկեր Արիանա Կաոիլին։ Այս ծանր պահին մենք՝ բոլոր ՔՈԱՖ-ցիներս, մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Արիանայի ամուսնուն՝ Լևոն Արոնյանին, ով ևս ՔՈԱՖ-ի լավ ընկերներից է, ինչպես նաև գեղեցիկ զույգի ընտանիքների անդամներին, մտերիմներին։ Անմոռանալի ու անգնահատելի է Արիանայի ակտիվ ներգրավվածությունը մի շարք բարեգործական նախաձեռնություններում։ Երբեք չենք մոռանա այն, ինչ նա արեց ՔՈԱՖ-ի համար․ 2018թ․Արիանան հեծանվարշավի միջոցով դրամահավաք իրականացրեց Տավուշի մարզի մեր շահառու սահմանամերձ գյուղերում սպորտային խմբակների գործունեության համար։ Արիանային միշտ ենք հիշելու ու զգալու մեր կողքին, պարզապես կարոտելու ենք նրա ֆիզիկական ներկայությունը💔։

Image may contain: 1 person, bicycle, sky and outdoor
 
Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարականվարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերիվարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնիփրկարարական ջոկատը:
 
 
Օրեր ամսագրի խմբագրակազմը ցավակցում  եւ զորակցում է սիրելի Լեւոն Արոնյանին այս անդառնալի կորստի առիթով։ 
 
ՕՐԵՐ