Մարտի 24
Սարտի 27
Մարտի 26
Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1775-ի։ 10-ը ապաքինվել են, վեցը՝ մահացել։ Ամենամեծ թիվը գրանցվել է երեկ՝ մարտի 25-ին՝ վարակվել են 291 հոգի։
Մարտի 24
Չեխիայում այսօր գրանցվեց կորունավիրուսից երկրորդ զոհը՝ 45 ամյա մի տղամարդ, որը տառապում էր նաեւ քաղցկեղով, եւ բուժվում էր շրջանային հիվանդանոցում։ Կորոնավիրուսը նրա մահը արագացրել է։ Այս մասին տեղեկացրեց Առողջապահության նախարարը։ Երեկոյան գրանցվեց նաեւ 3-րդ զոհը՝ մահացավ 71-ամյա կին, որը նաեւ այլ հիվանդություններով էր տառապում։
Մոտ 150-ով ավելացել է նաեւ վարակվածների թիվը, այն հասել է 1394 –ի։ Թեստավորում է անցել 19624-ը։ Կազդուրվել են 10-ը։
Պրահայի հիվանդանոցներից մեկում այսօր ծանր հիվանդներից մեկին՝ տաքսու վարորդին առաջին անգամ ներարկել են ԱՄՆ-ից ստացված փորձարարական դեղամիջոցը` Remdesivir-ը, որի արդյունքները հայտնի կդառնան մեկ օր անց, կամ ավելի ուշ, ինչպես նշեց բժիշկ Մարտին Բալիկը Չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այս դեղամիջոցը օգտագործվել է Էբոլայի դեմ պայքարում։ Հայտնի է դարձել նաեւ, որ Չինաստանից ստացված թեստերի 80 տոկոսի որակը չի համապատասխանում ստանդարտներին։
Այսօր Չեխիայի խորհրդարանում քննարկեցին նաեւ կառավարության ներկայացրած փոփոխությունների եւ նոր միջոցառումների փաթեթը։ Ընդդիմության ներկայացուցիչները նշեցին, որ ամեն կերպ կաջակցեն կառավարությանը։ Վարչապետ Բաբիշը առաջարկեց, որ ճգնաժամային շտաբին անդամակցեն նաեւ ընդդիմության երեք ներկայացուցիչ, ինչը ողջունեցին ընդդիմադիրները։ Գլխավոր խնդիրներից մեկը բյուջեի պակասորդն է, որը 40-ի փոխարեն կազմելու է 200 միլիարդ կրոն։ Բաբիշը նշեց, որ պետք է մոռանալ բոլոր քաղաքական տարաձայնությունները եւ միասնական ուժերով դուրս գալ այս ճգնաժամից։ Նա նշեց նաեւ, որ Եվրոպայի ոչ մի պետություն պատրաստ չէր նման հարվածի եւ Չեխիայի պատմության մեջ դեռեւս նման մարտահրավեր չի եղել։
Ընդհանուր առմամբ արտակարգ դրությունն ու կարանտինը կշարունակվի մինչեւ ապրիլի կեսերը։ Աշխատում են սուպերմարկետները, դեղատները, արագ սննդի կետերը, որոնք ունեն պատուհանից վաճառքի հնարավորություն, փոստատները եւ բենզալցակայանները։ Որեւէ այլ հաստատություն չի գործում։ Մարդիկ շատ քիչ են երեւում փողոցներում, տրամվայների մեջ ընդամենը մեկ կամ երկու ուղեւոր է լինում։
Հետաքրքիր դեպքեր են գրանցվում նաեւ գերմանա-չեխական սահմանին։ Քանի որ Գերմանիայում առանց դիմակների են շրջում, այն գերմանացիները, որոնք գալիս են չեխական սահմանամերձ գյուղերից առեւտուր անելու, նրանց թույլ չեն տալիս խանութ մտնել առանց դիմակի եւ չեն սպասարկում։ Իսկ չեխերեին միայն հատուկ անցագրի դեպքում են թույլ տալիս գնալ հարեւան գերմանական գյուղ կամ քաղաք աշխատանքի։ Այս խմբերը համարվում են կորոնավիրուսի պոտենցիալ տարածողներ։
Ամենակարեւորը մարդիկ գիտակցում են եւ աննպատակ դուրս չեն գալիս, իսկ դուրս գալու դեպքում էլ միայն դիմակներով, շատերը նաեւ ձեռնոցներով։
Հ.Ա.
ՕՐԵՐ
Նախորդ օրերի տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/7517-koronavirus-cz.html