Մարտի 23
Չեխիայում երեկ գրանցվել է առաջին կորուստը՝ մահացել է 95 ամյա կորոնավորուսով վարակված մի հիվանդ, ով այլ հիվանդություններով էլ էր տառապում։ Կարանտինը շարունակվում է։ Փողոցներում շատ քիչ մարդ է երեւում։ Վարակվածների թիվը դեռեւս աճում է եւ հասել է 1236-ի։ 7 հոգի կազդուրվել են, որոնցից մեկը ծանր վիճակում գտնվող ճապոնացի էր։
Կառավարությունը շարունակում է ահազանգել, որ մարդիկ մնան տանը, իսկ թոշակառուների համար առաջարկում են օգնություն։ Եթե մեծահասակներից որեւէ մեկը չի կարող տանից դուրս գալ, կարող է զանգահարել 800160666 հեռախոսահամարով, եւ իրեն համար կբերեն դեղորայք կամ սնունդ։ Կան նաեւ հոգեբանական աջակցություն, ինչի համար կարող եք զանգահարել 800567567 հեռախոսահամարով։
Ճգնաժամային շտաբի ղեկավարը հայտարարեց, որ առաջիկա 1-2 ամիսներին սահմանները չեն բացվի, եւ չի բացառվում առաջիկա 1-2 տարին զբոսաշրջիկների համար փակ մնան երկրի սահմանները։ Չեխիայի արտգործնախարարությունը շարունակում է տարբեր երկրներից Չեխիա տեղափոխել իր քաղաքացիներին։ Այսօր ավտոբուսներով Իտալիա է ուղարկվել նաեւ այն օգնությունը, որ Չինաստանից ուղարկվել էր Իտալիայի համար, եւ թյուրիմացաբար մնացել էր Չեխիայում։
Չեխական ՉՏ3 հեռուստաընկերությունն սկսեց իր հաղորդումները թոշակառուների եւ երեխաների համար։ Այն կեհռարձակվի ամեն օր առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան 17.25։
Շարունակում են տուգանել առանց դիմակի դրսում քայլող մարդկանց։
Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրսուով վարակվել է 368 հազարից ավելի մարդ, որից 101 հազարը ապաքինվել են, իսկ 16 հազարը՝ մահացել։
Այսօր Չեխիայի վարչապետը կրկին դիմեց երկրի քաղաքացիներին, կոչ անելով մնալ տանը, հարգել կարանտինի կանոները, դրսում չերեւալ առանց դիմակների եւ կամ հավաքվել որեւէ տեղ ու գարեջուր խմել։
Շնորհակալություն հայտնեց բոլոր այն մասնագետներին, բժիշկներին, զինվորներին, ոստիկաններին, ովքեր այս օրերին անձնվիրաբար օգնում են՝ ճգնաժամից դուրս գալու համար։
Մարտի 21
Չեխիայի վարչապետը կոչ է արել շաբաթ եւ կիրակի օրերին մնալ տանը, նաեւ քաղաքից դուրս չգալլ՝ ամառանոց կամ հանգստյան տուն չգնալ։
Արդեն թեստավորում է անցել 13704 մարդ, վարակվածների թիվը 904 է։ Ուրբաթ օրը այն ավելացել է 124-ով։ Կազդուրվել են 4-ը։
Չեխիայի արտոգործնախարարության միջոցով դեսպանությունները ցոուցակագրում են եւ տարբեր տրանսպորտային միջոցներով Չեխիայի քաղաքացիներին ուղարկում են Պրահա։
Պրահայի բոլոր սուպերմարկետներում եւ նաեւ փոստարկղներում տեղեկատվական թերթիկներ են բաժանում, թե ինչպես պահպանել հիգենան, ում զանգահարել, եւ ինչպես օգնել թոշակառու ծեր հարեւաններին։
Չեխական հեռուստատեսությունը գործող ՉՏ 1 եւ ՉՏ 2 ալիքներից զատ, երկուշաբթի օրվանից սկսում է ՉՏ3 հեռուստաալիքի հեռարձակումը, որը հիմնականում կցուցադրի լավագույն չեխական ֆիլմերն ու սերիալները, մշակութային հաղորդումներ, համերգներ եւ զվարճալի ծրագրեր։ Եվ սա այն դեպքում, երբ Չեխական հեռուստատեսույթունն ունի նաեւ առանձին մշակութային եւ մանկական ալիք։
Մարտի 18
Այսօր մարտի 17-ին Չեխիայի ճգնաժամային շտաբի ղեկավար Ռոման Պրիմուլան հայտարարեց, որ Քովիդ 19-ով վարակվածների թիվն այսօր հասել է 434-ի։ Թեստավորում է անցել 6600 մարդ։ Նրա ասելով , նման աճ կլինի դեռեւս մեկ ամիս։
Որոշ գյուղեր ու քաղաքներ ամբողջովին մեկուսացվել են։ Քաղաքային տրանսպորտի ցանկացած փոխադրամիջոց առանց դիմակի չի կարելի մտնել։ Շատերը այդ դիմակները պատրաստում են տանը կամ օգտագործում են շարֆեր, վզկապներ, քանի որ դեղատներում ոչ միայն դիմակներ չկան, այլեւ ախտահանող լուծույթներ։ Միաժամանակ, ըստ վարչապետ Բաբիշի, արգելվում է Չեխիայի տարածքից դեղամիջոցների արտահանումը։
Խանութներում ամեն ինչ կա, Անգլիայի կամ ԱՄՆ-ի նման հիստերիա չկա։ Թույլատրվում է զբոսանք կամ սպորտային վազք։ Աշխատում են մթերային խանութները, դեղատները, հիգենիկ պարագաների խանութները, արագ սննդի սպասարկման այն կետերը, որոնք կարող են պատրաստի ուտելիք տալ՝ առանց հաճախորդին ներս թողնելու։
Չեխական հեռուստատեսության երկու ալիքները դպրոցականների համար սկսել են կրթական հաղորդումներ հեռարձակել։ Գիմնազիաները անցել են առցանց ուսուցման։ Նույնիսկ ֆիզկուլտուրայի համար հատուկ ժամ են նշանակել։
Պրահան այսքան դատարկ չեռ չի եղել։
Մարտի 16ին Չեխիայում Հայաստանի դեսպանությունը տարածել էր համընդհանուր կարանտինի պայմանները։
Հարգե՛լի հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ COVID-19 կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Չեխիայի Անվտանգության խորհուրդը մարտի 15-ին որոշում է կայացրել երկրում համընդհանուր կարանտինի անցնելու կապակցությամբ՝ սահմանափակելով մարդկանց ազատ տեղաշարժը, որը ուժի մեջ է մտել մարտի 16-ին առավոտյան ժամը 6-ից։ Սահմանված կարանտինը չի արգելում մարդկանց լքել կեցավայրը, այլ ուղղակի սահմանափակում է նրանց տեղաշարժը աշխատանքի հաճախելու, սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների գնումների կատարման շրջանակներում։
Ազատ տեղաշարժի սահմանափակումը չի տարածվում․
աշխատանքի հաճախելու և գործնական նպատակներով տեղաշարժվելու վրա
սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների և վառելիքի գնումների կատարման վրա
ընտանիքի անդամներին և հարազատներին անհրաժեշտ այցելությունների վրա
կարևոր ֆինանսական և փոստայի ծառայություններից օգտվելու վրա
այլոց ծառայությունների մատուցման պարագայում, օր․՝ համայնքային աջակցություն կամ կամավորություն
հարազատներին անհրաժեշտ ուղեկցություն տրամադրելու վրա
հրատապ պաշտոնական նպատակների վրա
ոստիկանության, առողջապահության և սոցապահովության աշխատակիցների վրա
մատակարարման և բաշխման ծառայություններում աշխատողների վրա
վետերինար ծառայությունների վրա
բնության մեջ և այգիներում զբոսնելու վրա
հուղարկավորությունների անցկացման վրա
Միաժամանակ հիշեցնում ենք, որ, Չեխիայի կառավարության որոշմամբ, մարտի 14-ին առավոտյան ժ․ 6-ից մինչև մարտի 24-ի առավոտյան ժ․6-ը փակվել են բոլոր խանութները, բացառությամբ սննդամթերք և հիգիենայի պարագաների խանութների, դեղատների և բժշկական ապրանքատեսակներ, օպտիկա, համակարգիչներ և հեռահաղորդակցության սարքավորումներ, սպառողական էլեկտրոնիկա և կենցաղային անհրաժեշտության պարագաներ, ծխախոտ, ընտանի կենդանիների համար անհրաժեշտ սննդամթերքի և պարագաների խանութների, թերթի կրպակների, վառելիքի լցակայանների, լվացքի/մաքրման ծառայությունների և ինտերնետային ու այլ հեռահար գնումների։ Սննդի կետերը կարող են վաճառք իրականացնել միայն պատուհանից։
Բնակչությունը հորդորվում է հանրային վայրերում պահպանել 2 մետր միջանձնյա հեռավորություն, կիրառել հասանելի բոլոր պաշտպանիչ միջոցները։
Մարտի 17-ին 00։00-ից հանրային տրանսպորտից օգտվել թույլատրվելու է միայն պաշտպանիչ դիմակի առկայությամբ։
Չեխիայում ՀՀ դեսպանություն
Մարտի 16ի ժամը 00 ժամից արտակարգ դրության պայմաններում կարանտին է մտցվում Չեխիայի ողջ տարածքում` որոշ բացառություններով մինչև մարտի 24_ը։ Սահմանների հատուկ ռեժիմը կգործի մինչև ապրիլի4ը։ Արգելվում է մարդկանց ազատ տեղաշարժը Հանրապետության տարածքում ։ Միայն կարող են աշխատանքի գնալ և վերադառնալ տուն; խանութ;դեղատուն կամ հիվանդանոց։ Ֆինանսների նախարարությունը մինչև հուլիսի 1ը երկարացնում է ֆինանսական հաշվետվության ներկայացումը։ Հետաձգվում են մարտի վերջին ծրագրված Սենատի ընտրությունները։
Մարտի 13
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ պանդեմիայի կենտրոնն այլեւս Եվրոպան է, եւ ոչ թե Չինաստանը։ Չեխիան արդեն սահմանները փակում է։ Այս պահի դրությամբ Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 141-ի։
Հայաստանում այդ թիվը հասել է 13-ի։
Եվրոպայում վարակից զոհերի թվիը հասել է 1504-ի։ Ամենաշատը՝ Իտալիայում՝ 1266, ապա Իսպանիայում՝ 122։
Չեխիան ռիսկային է համարում 15 երկրներից վերադարձող քաղաքացիներին եւ նրանց պարտադրում է կարանտին։ Առաջին հնգյակի մեջ են Իտալիան, Գերմանիան, Իսպանիան, Ավստրիան եւ Մեծ Բրիտանիան։ Եթե մինչեւ երկուշաբթի՝ մարտի 16-ը Չեխիայի քաղաքացիները կարող են դուրս գալ երկրից դեպի ոչ ռիսկային երկրներ, ապա ամսի 16-ից նաեւ այդ ուղղություններն են արգելվելու։ Այսինքն ողջ երկիրը մտնում է տնային կարանտինի մեջ։ Արտասահմանցիները միայն կարող են դուրս գալ եւ մեկնել իրենց երկիր, բայց արտակարգ դրության օրերին այլեւս չեն կարող վերադառնալ Չեխիա։