Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, պոետ և դերասան Շառլ Ազնավուրը ռուսական Առաջին ալիքի եթերում հյուրընկալվել էր Վլադիմիր Պոզներին։ Պոզները աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին խնդրեց պատմել` ցեղասպանությունը ինչպես է հարվածել իր ընտանիքին: «Իմ մայրն ու հայրը կարողացել են իտալական նավով փախչել եւ փրկվել` հասնելով Սալոնիկ: Ցեղասպանությունը նրանց չի դիպչել: Բայց մենք խոսում էինք մորս ընտանիքի դժբախտության մասին: Ամբողջ ընտանիքը ոչնչացվել էր, ոչ ոք չէր փրկվել: Իսկ հորս ընտանիքին` պապուս եւ տատիկիս ես տեսել եմ 60-ականներին, երբ եկել եմ Հայաստան»: