Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում , կրել է շարունակական բնույթ և յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում ինչպեսսուլթանական, երիտթուրքական, այնպես էլ քեմալական-հանրապետական վարչակարգերի միջև՝ հայկական հարցի լուծմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։Օսմանյան կայսրությունում հայկական մշակութային արժեքների ոչնչացումը սկիզբ է առել դեռևս 16-ից17-րդ դարերում և ժառանգվելով հետագա իշխանությունների կողմից՝ շարունակվում է մինչև մեր օրերը։ Սակայն եթե սկզբնական շրջանում այդ արժեքների ոչնչացումը համատարած կամ զանգվածային բնույթ չի կրել, ապա 19-րդ դարի վերջից սկսած և հատկապես ողջ 20-րդ դարի ընթացքում գրանցվել է հայկական մշակութային ժառանգության զանգվածային, կանխամտածված ոչնչացում, որը հայերի դեմ իրագործված ցեղասպանական ծրագրի մաս է կազմում։